«Պետական պարտք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
== Պետական պարտքի մտացածին և իրական հետևանքներ ==
Մասնագիտական տնտեսագիտական գրականության մեջ առաջ են քաշում պետական պարտքի և տնտեսության վրա նրա ազդեցության մտացածին և իրական հետևանքները: Շատ հաճախ տնտեսագետներին հետաքրքրում է այն հարցը, թե կարող է արդյոք պետական խոշոր պարտքը հանգեցնել պետության սնանկացմանը: Ամերիկացի տնտեսագետները փաստում են, որ պետական խոշոր պարտքը չի կարող լինել միակ պատճառը, որի արդյունքում պետությունը կարող է սնանկ ճանաչվել<ref>{{Cite web|url=http://www.ereport.ru/articles/mirecon/debt.htm|title=Государственный долг|website=www.ereport.ru|language=ru|accessdate=2018-04-11}}</ref>:
 
Պետական պարտքի մտացածին հետևանքներն են՝
#Վերաֆինանսավորում: Որևէ պատճառ գոյություն չունի պետական պարտքը կրճատելու կամ վերացնելու համար: Գործնականում, երբ պարտքի ինչ-որ մասի վճարման ժամկետը մոտենում է, պետությունը չի կրճատում իր ծախսերը և չի բարձրացնում հարկերը, որպեսզի մարի պարտատոմսերը: Պետությունը վերաֆինանսավորում է իր պարտքը, այսինքն նոր պարտատոմսեր է վաճառում և ստացված հասույթն օգտագործում է պարտատոմսերի դիմաց վճարելու համար:
#Հարկում: Պետությունը օրենսդրական կարգով իրավունք ունի բնակչությունից հարկ գանձելու: Ուստի պետության եկամտի աղբյուրներից մեկը համարվում է հարկումը և, ի տարբերություն, տնային տնտեսությունների և ֆիրմաների չի սնանկանում:
#Փողի ստեղծում: Պետությունը չի կարող սնանկանալ նաև այն պատճառով, որ իրավունք ունի փող թողարկել, որը կարելի է վճարել պարտքի դիմաց: Սակայն փողի ստեղծումը պարտք մարելու կամ պարտատոմսերի դիմաց տոկոսը վճարելու համար կարող է ունենալ ինֆլյացիոն էֆեկտ:
 
Տնտեսագետ [[Ադոլֆ Վագներ]]ը փորձել է հասկանալ,թե արդյոք պետական պարտքը կարող է գալիք սերնդի համար բեռ հանդիսանալ: Նա նշում է, որ նախ և առաջ պետք է պարզել ներքին, թե արտաքին պարտքի հետ գործ ունենք: Պարտքի մեծ մասը ներքին պարտքն է: Պետական պարտատոմսերի մեծ մասը բաշխված է երկրի ներսում: Փաստորեն, պետական պարտքը միաժամանակ հասարակության ակտիվն է: Տվյալ երկրի քաղաքացիների հայեցողության տակ գտնվող պետական պարտատոմսերի մարումը գնողունակության ոչ մի արտահոսք չի առաջացնի երկրի տնտեսությունից:
 
== Ծանոթագրություններ ==