«Ալեքսանդր Շիրվանզադե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսագրություն: Կատարվել է լեզվական խմբագրում։
Տող 11.
1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «[https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80 Խնամատար]» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «[https://hy.wikisource.org/wiki/%D5%86%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BDg Նամուս]» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ [[1886]]-[[1891]] թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «[[Ֆաթման և Ասադը]]» ([[1888]]), «[[Տասնուհինգ տարի անց]]» ([[1890]]) նովելները, «[https://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B6 Արամբին]» ([[1888]]), «[[Զուր հույսեր]]» ([[1890]]) վեպերը։
 
Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է [[1890]]-ական թվականներին և [[1905]] թվականի հեղափոխության նախօրեինժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ [[1893]] թվականին լույս է տեսել «[[Արսեն Դիմաքսյան]]» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, [[1896]] թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «[[Կրակ (վիպակ)|Կրակ»]] վիպակը։ «[https://hy.wikisource.org/wiki/%D5%89%D5%A1%D6%80_%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B6 Չար ոգին]» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։
 
Արևմտահայերի [[1895]]-[[1896]] թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել [[Թիֆլիսի Մետեխի բանտ]]ը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «[[Քաոս (վեպ)|Քաոս»]]-ը ([[1898]])։ [[1896]]-[[1897]] թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է [[Բաքու|Բաքվի]] կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։
«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «[[Քաոս (վեպ)|Քաոս»]]-ը ([[1898]])։ [[1896]]-[[1897]] թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է [[Բաքու|Բաքվի]] կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։
 
Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։
Տող 23 ⟶ 22՝
Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, [[Սիրանուշ]]ի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է [[Գաբրիել Սունդուկյան|Գ. Սունդուկյանի]] դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «[[Պատվի համար (դրամա)|Պատվի համար»]], «[[Նամուս (վիպակ)|Նամուս»]]), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «[[Մորգանի խնամին (պիես)|Մորգանի խնամին»]])։
 
[[1905]]-[[1910]] թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն ենէ թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։նկատմամբ։
 
[[1919]] թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ [[1926]] թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։