«Մոսկվայի միջազգային կինոփառատոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Առաջին անգամ Մոսկվայի կինոփառատոնը անց է կացվել [[1935]] թվականին: Ի սկզբանե այն կոչվում էր Մոսկվայի խորհրդային կինոփառատոն: [[Կինոնկար]]ները ուղարկվել էին 19 երկրներից: Բացումը տեղի է ունեցել [[փետրվարի 21]]-ին` «Ուդարնիկ» կինոթատրոնում, իսկ ժյուրիի նախագահը [[Սերգեյ Էյզենշտեյն]]ն էր:
 
Մրցույթին մասնակցում էին դասական [[ռեժիսոր]]ների ֆիլմեր` [[Քինգ Վիդոր]]ի «Հաց մեր հանապազօրյա», [[Սեսիլ Բլաունտ դե Միլլ]]ի «Կլեոպատրա», [[Ջորջ Կյուկոր]]ի «Փոքրիկ կանայք», [[Ալեքսանդր Կորդա]]յի «Հենրիխ VIII-ի մասնավոր կյանքը» և այլն: Մրցութային ծրագիրը բացել է [[Վասիլևներ (կինոռեժիսորներ) | Վասիլև եղբայրների]] «Չապաև» կինոնկարը: «[[Լենֆիլմ]]» կինոստուդիային շնորհվել է առաջին մրցանակը` «Չապաև», «Մաքսիմի պատանեկությունը» և «Գյուղացիները» կինոնկարների համար: Փառատոնի պարգևին արժանացել են նաև [[ֆրանսիացիներ | ֆրանսիացի]] ռեժիսոր [[Ռենե Կլեր]]ը` «Վերջին միլիարդատերը» կինոնկարի համար, ինչպես նաև [[Ուոլթ Դիսնեյ]]ի [[մուլտֆիլմ]]երը:<ref>[http://www.litopys.net/ru/thisday/month/2/day/21/id/1885 Летопись. ТРК «Глас»]</ref>: Մրցանակ է ստացել նաև [[Ալեքսանդր Պտուշկո]]յի «Նոր Գուլիվեր» ֆիլմը, որը բարձր է գնահատվել [[Չարլի Չապլին]]ի կողմից:<ref>[http://www.camelstudio.ru/index.php/artodocs/artodocs2011/program Программа Первого Международного кинофестиваля ArtoDocs, 3—5 ноября 2011 года]</ref>:
 
== Պատմությունը ==
 
Կինոփառատոնը կրկին վերաբացվել է [[1959]] թվականին` պետական գործիչ [[Եկատերինա Ֆուրցևա]]յի ջանքերով և անց էր կացվում երկու տարին մեկ անգամ: [[1972]] թվականին կինոփառատոնը ստացել է կինոպրոդյուսերների կազմակերպության միջազգային ֆեդերացիայի (FIAPF) հավաստագիրը:<ref name="kor" /><ref>[http://www.imdb.com/Sections/Awards/Moscow_International_Film_Festival/ IMDb]</ref>: Մոսկվայի կինոփառատոնի [[վավերագրական ֆիլմ]]երի մասնաբաժինը [[1988]] թվականին առանձնացել է և վերակազմավորվել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի` «Ուղերձ մարդուն» անվանումով:
 
[[1997]] թվականին հայտարարվել էր, որ փառատոնը անցկացվելու է ոչ թե երկու տարին մեկ անգամ, այլ` տարին մեկ անգամ, սակայն [[1998]] թվականին ֆինանսական խնդիրների պատճառով այն չկայացավ: [[1999]] թվականից մինչ այժմ կինոփառատոնի նախագահը հանդիսանում է [[Նիկիտա Միխալկով]]ը:<ref name="kor" />: [[2011]] թվականից վերականգնվել է վավերագրական ֆիլմերի մրցույթը:
 
== Մրցանակները ==