«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 35.
 
=== Ընտանիք ===
Հայրիկյանի հայրը՝ ''Արշավիր Հովհաննեսի Հայրիկյանը'', ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Պոլսում]]՝ մտավորականի ընտանիքում, [[1946]] թ. ներգաղթել է Խորհրդային [[Հայաստան]]։ Արշավիրի հորեղբայրը՝ ''Աբրահամ Հայրիկյանը'', եղել է աշխարհագրության, թուրքերենի և հին ազգերի պատմության ուսուցիչ, հիմնադրել է '''Հայրիկյան վարժարանը''', որն այնուհետև վերանվանվել է '''Արդի վարժարան'''։<ref>[http://hayrikyan.com/index.php/2013-11-15-08-21-03 Ինքնակենսագրություն]</ref><ref>[http://armhistory.ru/news/hayrikyan_abraham/2011-02-12-78 Հայրիկյան Աբրահամ]</ref> Աբրահամ Հայրիկյանը մեծ հեղինակություն էր վայելում Պոլսի կրթադաստիարակչական կյանքի մեջ։ Նահատակվել է [[1915]] թ. [[ապրիլի 24]]-ին, պոլսահայ այլ մտավորականների հետ։ Պարույր Հայրիկյանի մայրը՝ ''Զարուհի Սեդրակի Աբրահամյանը'', ծնվել է [[Ռուսաստան]]ի [[Կրասնոդար]]ում, ուր գաղթել էին նրա ծնողները Մեծ եղեռնի ժամանակ։ Վեց տարեկանից ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ Զարուհի Աբրահակյանի հայրը՝ ''Սեդրակ Սահակի Աբրահամյանը'' (Կռեյանց), ծնվել է [[Վան]]ի Հայոց Ձոր գյուղում՝ ավանդական սովորույթներով մեծ գերդաստանի նահապետ Կռեյանց Սահակի ընտանիքում։ Նրանց նախնիները դարերով ապրել են Վանում և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Զարուհի Աբրահամյանի մայրը՝ ''Փիաստոս Ասատուրի Աճեմյանը'', ծնվել է [[Վան]]ում՝ մեծահարուստ արհեստավորների ընտանիքում, ում նախնիները նույնպես ապրել են Վանում։Վանում։Առաջին կինը ջհուդ էր:
 
== Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում ==