«Ժողովրդավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎top: չաշխատող հղումի ջնջում
Տող 19.
Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]] և [[Դատական իշխանություն (հանդես)|դատական]] իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։
 
Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ [[Պլատոն|Պլատոնը]] նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև [[Արիստոտել|Արիստոտելը]]՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնոթյուն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական կշահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը<ref>[http://slovari.yandex.ru/~книги/Конституционное%20право%20РФ/Народный%20суверенитет%20(суверенитет%20народа)// Народный суверенитет]{{мёртвая ссылка|число=14|месяц=06|год=2016}} // ''Иванец Г. И.'', ''Калинский И. В.'', ''Червонюк В. И.'' Конституционное право России: энциклопедический словарь — М.: Юрид. лит., 2002.</ref><ref>''[[Аристотель]]''. Политика. [http://grachev62.narod.ru/aristotel/arpol3.html Книга 3.]</ref>։
 
Իսկ միջնադարյան Եվրոպայում ժողովրդավարական կառավարման հիմքում ընկած է եղել կրոնի գործոնը, մեծ նշանակություն է ունեցել նաև փորձի փոխանակումը, երբ միապետը փորձում էր արժանանալ տարբեր խավերի կողմից իր հանձնարարականների հավանությանը։