«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
'''Ճապոնիա''' ({{lang-ja|日本}} ''Nippon'' or ''Nihon'' պաշտոնապես ''{{audio|help=no|Ja-nippon_nihonkoku.ogg|Nippon-koku}}'' or ''Nihon-koku'') կղզեխմբային [[Ինքնիշխան պետություն|ինքնիշխան]] միապետություն է, որը գտնվում է [[Արևելյան Ասիա]] տարածաշրջանում։ Այն [[Խաղաղ օվկիանոս]]ի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով [[Օխոտի ծով]]ից մինչև [[Արևելաչինական ծով]], [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] հարավը։
 
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ {{lang-ja|kanji)}}, [[հիերոգլիֆ]]) Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 [[պրեֆեկտուրա]]ներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5%-ը։ Մայրաքաղաքի՝ [[Տոկիո]]յի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
 
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած [[պալեոլիթ|վերին պալեոլիթ]]ից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և [[Արևմտյան Եվրոպա]]յի հետ։
Տող 15.
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական - ավատատեր [[սյոգուն]]ների կողմից, ովքեր ենթարկվում էին [[կայսր]]ին։
 
17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թ․-ին, երբ [[ԱՄՆ]]-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թ․-ին արքունիքնըարքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ [[տոհմ]]երի աջակցությամբ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և [[առաջին համաշխարհային պատերազմ|առաջին համաշխարհային պատերազմում]] Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թ․-ին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թ․-ին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական [[Հիրոսիմա]], [[Նագասակի]] քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց [[կապիտուլյացիա]]յի։
Տող 27.
Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։
 
Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է [[աշխարհագրական դիրք]]ով, պատմական անցյալով, [[ճապոներեն|լեզվով]], տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ [[1970]] թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը, զիջելով [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներին]]։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։<nowiki/> [[2005]] - [[2007]] թվականներին Ճապոնիան [[ՄԱԿ]] անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։
 
 
== Անվան ստուգաբանություն ==
Տող 48 ⟶ 49՝
=== Ժամանակագրություն<ref>Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986</ref> ===
[[Պատկեր:Meiji tenno1.jpg|մինի|upright|250px|Մեյձի [[կայսր]]ը (1868–1912)]]
* մ.թ.ա. 660 թ. – Ըստ [[առասպել]]ի Ջիմուի կայսրության հիմնումը։
* մ.թ. IV դար – Յամատո Տակերուի լեգենդար արկածները
* V – VI դարեր – Յամատո ցեղերի պետության հիմնադրումն ու [[ճգնաժամ]]ը։
Տող 147 ⟶ 148՝
Մշակովի հողերի կեսը [[բրինձ|բրնձի]] ցանքատարածություններ են։ Քիչ քանակությամբ մշակում են նաև [[ցորեն]], [[գարի]], [[եգիպտացորեն]]։ [[Տեխնիկական մշակաբույսեր]]ից են [[շաքարի ճակնդեղ]]ը, [[ծխախոտ]]ը, [[սոյա]]ն։ Մշակում են նաև [[թեյ]]։ Զարգացած է [[ծաղկաբուծություն]]ը։
 
[[Անասնապահություն]]ն ունի ընդարձակման միտում՝ կապված եվրոպական սովորույթների ներթափանցման հետ։ Ավելանում է մսի և կաթի օգտագործումը երիտասարդների շրջանում։շրջանում<ref>Ավագյան Արամայիս, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարահագրություն, ՄԱՍ II Ասիա, Երևան 2008</ref>:
 
== Պետական կառուցվածք ==
Տող 164 ⟶ 165՝
[[Ակիհիտո|Ակիհիտո կայսրը]] և Միչիկո կայսրուհին]]
Ճապոնիայում գործում է կառավարման [[սահմանադրական միապետություն]] ձևը, որտեղ կայսեր իշխանությունը խիստ սահմանափակ է։ Որպես արարողակարգային գլխավոր անձ՝ նա, ըստ սահմանադրության, համարվում է «ժողովրդի միասնության և պետության խորհրդանիշ»։ Իշխանությունը գլխավորապես գտնվում է [[վարչապետ]]ի և խորհրդարանի այլ ընտրովի անդամների ձեռքում։ Ներկայիս կայսրն է [[Ակիհիտո]]ն, թագաժառանգ [[Նարուհիտո]]ն գահի հաջորդ թեկնածուն է։
Ճապոնիայի [[օրենսդիր մարմին]]ը երկպալատանի խորհրդարանն է։ Կազմված է չորս տարին մեկ կամ լուծարվելուց հետո ժողովրդի կողմից ընտրվող 480 տեղանոց ներկայացուցիչների և խորհրդի անդամների 242 տեղանոց երկու պալատներից։ Խորհրդարանում իշխում են սոցիալ լիբերալ Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունն ու պահպանողական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)։ ԼԴԿ-ը վայելում է անընդհատ ընտրական հաջողություններ սկսած 1955 թ., բացառությամբ 11 ամիսների կարճ ժամանակամիջոցի 1993-ից 1994 թթ. և 2009-ից 2012 թթ. արանքներում։ Նա գրավում է 294 տեղ ստորին պալատում և 83 տեղ՝ վերին պալատում։
Ճապոնիայի վարչապետը համարվում է կառավարության գլխավորը և հաստատվում է կայսեր կողմից՝ խորհրդարանի անդամների Ներսից նրան նշանակելուց հետո։ Վարչապետը աշխատակազմի գլխավորն է և ինքն է նշանակում և ազատում պետական նախարարներին։ Հետևելով 2012 թվականի ընտրություններում տարած ԼԴԿ հաղթանակին, դեկտեմբերի 26-ին [[Շինզո Աբե]]ն վարչապետի պաշտոնում փոխարինեց [[Յոշիհիկո Նոդա]]յին։ Չնայած նրան, որ վարչապետին պաշտոնապես հաստատում է կայսրը, [[Ճապոնիայի սահմանադրությունը]] պարզապես պատվիրում է կայսրին հաստատել նրան, ում նշանակել է խորհրդարանը։
 
Տող 266 ⟶ 267՝
 
====== Հայերը Ճապոնիայում ======
Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները։ Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ։ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին։ Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 100 հայ՝ հիմնականում Տոկիոյում։ Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։ Տոկիոյում գործում է նաև ՀՀ դեսպանատունը։դեսպանատունը<ref>http://www.encyclopedia.am Հայերը Ճապոնիայում</ref>:
 
== Մշակույթ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճապոնիա» էջից