«Խուան Պոնսե դե Լեոն»–ի խմբագրումների տարբերություն

չ
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} thumb|right|250px|Խուան Պոնս դե Լեոնի դիմանկարը '''Խուան Պոնս դե...»:)
 
== Իսպանյոլա կղզի ==
Մոտավորապես տաս տարի անց Խուան Պոնս դե Լեոնը ծառայում էր Իսպանյոլա կղզու նահանգապետ Նիկոլաս դե Օվանդոյին որպես նավապետ: Պոնս դե Լեոնը ճնշել է խռովություն և դարձել է Իսպանյոլա կղզու արևելյան շրջանի ղեկավար: Պոնս դե Լեոնը ստացել է հողային պարգև, ինչը նրան թույլ է տվել բավականին քանակությամբ ստրուկներ ունենալ տաինո ցեղախմբից` իր նոր կալվածքը կառուցելու համար<ref name=Fuson63..65>Robert H Fuson, ''Juan Ponce de León and the Discovery of Puerto Rico and Florida'' (Blacksburg, VA: McDonald & Woodward Publishing Company, 2000), pp. 63-65</ref>:
Պոնսե դե Լեոնը բարգավաճեցժլբարգավաճել է այս նոր դերում: Նա պատրաստի շուկա է գտել իր գյուղատնտեսական արտադրանքի համար Բոկա դե Յումայի մոտ: Դա այն վայրն էր, որտեղ իսպանական նավերը պարենով էին բեռնվում Իսպանիա տանող ճանապարհորդությունից առաջ: [[1505]] թվականին դե Օվանդոն արտոնել է Պոնսե դե Լեոնին հիմնադրել նոր քաղաք Իգուեյում, որը նա անվանել է Սալվալեոն: 1508 թվականին արքա [[Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)|Ֆերդինարդ II]] արտոնում է Պոնսե դե Լեոնին նվաճել մնացած թաինոներին և շահագործել նրանց ոսկու հանքերում<ref>Irving Rouse, ''The Tainos- Rise and Decline of the People Who Greeted Columbus'' (New Haven, CT: Yale University Press, 1992), p. 155</ref>:
 
Մոտավորապես այդ ժամանակ Պոնսե դե Լեոնը ամուսնացել է իջևանատան տիրոջ դուստր Լեոնարայի հետ: Նրանք ունեցել են երեք դստրեր (Խուանա, Իզաբել և Մարիա) և մի որդի` Լուիսը: Մեծ քարե տունը, որը Պոնսե դե Լեոնը հանձնարարել էր կառուցել իր աճող ընտանիքի համար մինչև այսօր կանգուն է Սալվալեոն դե Իգույի մոտ<ref name=Fuson63..65/>:
8450

edits