«Կոնչերտո գրոսսո»–ի խմբագրումների տարբերություն

'''Կոնչերտո գրոսսո''' ({{lang-it|concerto grosso}} — մեծ կոնցերտ), XVII—XVIII դդ. անսամբլային-նվագախմբային երաժշտության ժանր, հիմնված մենանվագ մի խումբ նվագարանների (կոնցերտինո) և ողջ անսամբլի կամ նվագախմբի (ռիպիենո, տուտտի) հակադրության վրա։ Կոնցերտի տարատեսակն է։ Ծնունդ է առել XVII դ., [[Իտալիա]]յում, մենանվագ կոնցերտի հետ գրեթե միաժամանակ։ Սկզբում կոնցերտինոն ընդգրկում էր երկու [[ջութակ]]ի ու [[թավջութակ]]ի նվագամասերը և գեներալ բասը (տրիո-սոնատի կազմը)։ Կոնչերտո գրոսսոները բաղկացած էին տարբեր քանակի (4—7) մասերից, հետագայում լարայինների հետ օգտագործվեցին նաև փողային նվագարաններ, հաստատվեց եռամաս (արագ-դանդաղ-արագ) ձևը։ Կոնչերտո գրոսսոներ են գրել Իտալիայում՝ Ա. Կորելլին, Զ. Տորելլին, [[Անտոնիո Վիվալդի]]ն, [[Գերմանիա]]յում՝ Գ. Տելեմանը, [[Յոհան Սեբաստիան Բախ]]ը, [[Դիհնարե Հենդել]]ը։ Հինավուրց ժանրի վերածնման արաահայաությունն էին Մ. Ռեգերի, է. Կշենեկի, Ի. Մարավինսկու կոնչերտո գրոսսոները (XX դ.)։
Սեբաստիան Բախ]]ը, [[Դիհնարե Հենդել]]ը։ Հինավուրց ժանրի վերածնման արաահայաությունն էին Մ. Ռեգերի, է. Կշենեկի, Ի. Մարավինսկու կոնչերտո գրոսսոները (XX դ.)։
 
== Տես նաև ==