«Կարս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 193.239.221.249 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 31.180.111.108 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 73.
[[Պատկեր:Capitals of Armenia.tif|ձախից|մինի|Հայաստանի մայրաքաղաքները]]
Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։
Արշակունիների թագավորության շրջանում (52-428) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս [[Վանանդացի]]Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Սակայն այս տոհմը հայոց պատմության մեջ էական դերակատարություն չի ունեցել, հետևաբար վաղ միջնադարից Կարսի բերդի մասին պատմությանը համարյա ոչինչ հայտնի չէ։
Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։ Աշոտ Ա (885-890), Սմբատ Ա (890-914), Աշոտ Բ Երկաթ (914-928) արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Դվինը, Բագարանը, Երվանդաշատը։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան (928-953), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։
Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան (953-977), նոր մայրաքաղաք հաստատեց՝ տիեզերահռչակ Անին։ Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում։ Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը՝ շահնշահը, Անիի տիրակալն էր։ Եվ 962 թ.՝ Անիի մայրաքաղաք հռչակվելուց մեկ տարի անց, փաստորեն, ձևավորվում է Կարսի կամ Վանանդի թագավորությունը (963-1065), որի առաջին գահակալը Մուշեղ Բագրատունին էր (962-984)՝ Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Մուշեղին հաջորդեցին Աբաս Ա (984-990), 990-1049 թթ. ընթացքում՝ Գագիկ Ա և Աբաս Բ թագավորները, 1049-1065 թթ.՝ Գագիկ Բ։ Պատմիչները դրվատանքի խոսքեր չեն խնայում հատկապես Աբաս Ա արքայի մասին խոսելիս։ Նրա օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց։ Առհասարակ Բագրատունյաց թագավորության շրջանից Կարսն արագ զարգացում է ապրում։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարս» էջից