«Սուրբ Նարեկ մատուռ (Վարդենիս)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց | հայերեն անվանում = Սուրբ Նարեկ մատուռ | պատկեր = Սուրբ Նարեկ մատուռ....»:)
 
== Պատմություն ==
 
[[Ապարան]]ի Քյուլուջա, այժմ Վարդենիս գյուղում դարեր շարունակ կար մի [[Ավետարան]], որը կոչվում էր «Պապեի Նարեկ»։ Գիրքը պատկանում էր մի ընտանիքի, որի նախահոր անունը Պապե էր, իսկ Նարեկ էր կոչվում ոչ թե նրա համար, որ [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «[[Մատյան ողբերգության]]» աշխատությունն էր, ինչպես որ ժողովրդի մեջ սովորություն կար այն այդպես անվանել, այլ նրա համար, որ ինքը չնայած Ավետարան էր, բայց իր մեջ ուներ բժշկող հատկություն, ինչի համար էլ գյուղացիներն այն «Պապեի Նարեկ» էին կոչում։ Խոսքը [[1710]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] տպագրված հրաշագործ բժշկության Ավետարանի մասին էր։ Այդ գիրքը գտնվում էր Պապեի, իսկ հետագայում նրա հարազատների տանը, տեղակայված գյուղի [[Սուրբ Հակոբ եկեղեցի (Վարդենիս)|Սուրբ Հակոբ եկեղեցու]] հարևանությամբ։հարևանությամբ<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=sMxt41mwnKg|title=Արագածոտնի Վարդենիս համայքի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրը|last=|website=|language=|accessdate=2018-04-05}}</ref>:
 
== Ավանդություն ==
 
Ժամանակի ընթացքում Պապեի ժառանգները հետզհետե լքում են այդ տունը և բնակության հաստատվում աշխարհի տարբեր ծայրերում՝ բնականաբար իրենց հետ տանելով նաև սուրբ գիրքը՝ Պապեի Նարեկը: Տունը մնում է կիսավեր վիճակում, սակայն, չնայած դրան, գյուղացիները գալիս են կիսախարխուլ տան մեջ մոտավորապես այն տեղում, որտեղ դրված էր գիրքը, սրբապատկերներ են դնում ու մոմեր վառում, աղոթքներ անում։անում<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=Nv_Nk3QsnKU|title=Սուրբ Գրքի ճանապարհը|last=|website=|language=|accessdate=2018-04-05}}</ref>:
 
== Մատուռի կառուցում ==
== Ավանդույթ ==
 
Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղի [[Սուրբ Հակոբ եկեղեցի (Վարդենիս)|Սուրբ Հակոբ եկեղեցում]] մատուցվելիք պատարագից առաջ հավատացյալների թափորը հոգևոր դասի առաջնորդությամբ շարժվում է դեպի Սուրբ Նարեկ մատուռը, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս է բերվում և Սուրբ Հակոբ եկեղեցի է տեղափոխվում [[1710]] թվականին Կոստանդնուպոլսում տպագրված հրաշագործ բժշկության Ավետարանը: Այդ օրը ուխտագնացության օր է, որի ժամանակ հավատացյալները հնարավորություն են ունենում հաղորդակվցել «Պապեի Նարեկի» հետ, իսկ Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվում է հաղորդության պատարագ և հաղորդության կարգ։կարգ<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?time_continue=96&v=0aAU1y5tTdA|title=Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման մեկամյակի պատարագը |last=|website=|language=|accessdate=2018-04-05}}</ref>:
 
== Հետաքրքիր փաստեր ==
2016 թվականին [[Հռոմի պապ]] [[Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)|Ֆրանցիսկոս]]ի Հայաստան կատարած այցի շրջանակում [[ՀՀ նախագահ]] [[Սերժ Սարգսյան]]ը պապին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհդանիշ և հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակը կտեղադրվի Վատիկանում<ref>{{Cite news|url=http://www.armradio.am/en/2018/04/05/st-gregory-of-narek-statue-unveiled-in-vatican-gardens-video/|title=St. Gregory of Narek statue unveiled in Vatican Gardens - Video|date=2018-04-05|newspaper=Public Radio of Armenia|language=en-US|access-date=2018-04-05}}</ref>:
Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է [[2018]] թվականի մարտի 21-ին<ref>{{Cite web|url=https://armeniasputnik.am/world/20180405/11270969/vatikan-armenia-grigor-narekaci-ardzan.html|title=Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ|last=Sputnik|website=armeniasputnik.am|language=hy|accessdate=2018-04-05}}</ref> Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան [[Միքայել Մինասյան]]ի և գործարար [[Արթուր Ջանիբեկյան]]ի բարերարությամբ։
Հուշարձանի ետնամասում պատկերված է Սուրբ Նարեկ մատուռը։ Հուշարձանի վրա կա գրություն ըստ որի պատկերված մատուռը գտնվում է [[Հայաստան]]ում, [[Արագածոտնի մարզ]]ի [[Վարդենիս (գյուղ)|Վարդենիս]] գյուղում։գյուղում<ref>{{Cite web|url=http://www.vaticannews.va/it/papa/news/2018-04/inaugurazione-statua-san-gregorio-narek-intervista-ambasciatore-.html#play|title=Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանը եղբայրության խորհրդանիշ է. լուսանկարներ|last=Vaticannews|website=vaticannews.va|language=it|accessdate=2018-04-05}}</ref><ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?time_continue=10&v=EEOhhSLDC1A|title=Սուրբ Նարեկ Մատուռի պատկերը Նարեկացու հուշարձանի վրա|last=|website=|language=it|accessdate=2018-04-05}}</ref>:
 
== Տես նաև ==