«Հրազդանի երկաթի հանքավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հրազդանի երկաթի հանքավայր''' — հանքավայր ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքից մոտ 800 մ հյուսիս-ար...
 
No edit summary
Տող 1.
'''Հրազդանի երկաթի հանքավայր''' — հանքավայր ՀՀ [[Կոտայքի մարզ]]ում, Հրազդան քաղաքից մոտ 800 մ հյուսիս-արևելք, Սուդաղյան բլրի շրջակայքում:
 
Հանքավայրի ուսումնասիրությունը կատարվել է 1948-49-ին թվականներին, արդ.արդյունաբերական շահագործումը սկսվել է 1963-ից թվականից: Արդյունահանվում է բաց եղանակով, երկաթի միջին պարունակությունը 27,9 % է:
 
Երկրաբանական կառուցվածքում առկա են մինչքեմբրիի փոխակերպված թերթաքարեր, կավակրաքարեր, վերին կավճի ու պալեոգեն-նեոգենի կրաքարեր, ավազաքարեր ու մերգելներ, որոնք հատվում են վերին էոցենի քվարցդիորիտային-գրանոդիորիտային խորքային զանգվածով: Հանքաքարերը խորքային զանգվածի սահմանակից տեղամասերում տարածված սկառներ են՝ կազմված նռնաքար, էպիդոտ, մագնետիտ միներալներից:
Սկառնային հանքայնացման զոնայի երկար. մոտ 1400 մ է, հաստությունը՝ 150-200 մ: Հանքանյութերն առաջացնում են մագնետիտի բներ, ոսպնյակներ, երակաձև ու շերտանման կուտակումներ, ցանավոր ներփակումներ: Հանքաքարից ստացվող սպունգանման երկաթը բարձրորակ հումք է էլեկտրատեխ. արդ. մեջ օգտագործվող հատուկ մակնիշի պողպատ ստանալու համար: