«Օսթ (գլխավոր պլան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
 
Գերմանացման կամ ռասսայական «թարմացման» ({{lang-de|Umvolkung}}) ենթակա էին, այսինքն համապատասխանում էին «նորդական (հյուսիսային) տիպին», [[լիտվացիներ]]ը, [[էստոնացիներ]]ը և [[լատիշներ]]ը<ref name=ReferenceA />: Վետցելի կարծիքով, այդ ազգությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են՝ Արևելքի տարածքներում վերահսկողությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար: Մերձբալթյան ժողովուրդները հարմար էին այդ դերի համար, քանի որ դաստիարակվել էին եվրոպական ոգով և «յուրացրել են եվրոպական մշակույթի ընդհանուր դրույթները»<ref name=ReferenceA />:
 
Երրորդ բաժնում նկարագրվում է «լեհական հարցի» վերաբերյալ գերմանացիների հնարավոր վերաբերմունքը: Հիմնվելով երկու ժողովուրդների պատմական փոխհարաբերությունների վրա՝ պաշտոնյան կարծում է, որ լեհերը «առավել թշնամաբար են տրամադրված գերմանացիների նկատմամբ» և «ամենավտանգավոր ազգն են»<ref name=ReferenceA />: Այդուհանդերձ, նա նշում է, որ «լեհական հարցը չի կարելի լուծել լեհերի ոչնչացման ճանապարհով»: Այդպիսի որոշումը կարող էր փչացնել հարաբերությունները բոլոր այն ազգերի հետ, ովքեր ինչ-որ չափով իրենց նախապատվությունը տալիս էին գերմանացիներին: Բացի այդ, կարող էին փչանալ հարաբերությունները հարևան մյուս ժողովուրդների հետ<ref name=ReferenceA />: Վետցելը առաջարկում էր լեհերի մի մասին վերաբնակեցնել [[Հարավային Ամերիկա]]յում, հատկապես [[Բրազիլիա]]յում<ref name=ReferenceA />:
 
Նույն բաժնում հեղինակը անդրադառնում է նաև [[ուկրաինացիներ]]ի և [[բելառուսներ]]ի հետագա ճակատագրին: Նա նշում է, որ պլանի համաձայն ուկրաինացիների 65 %-ը վերաբնակեցվելու են Սիբիրում: Նույն ճակատագրին են արժանանալու նաև բելառուսները, սակայն վերաբնակեցվելու վերջիններիս 75 %-ը, մյուսները՝ գերմանացվելու են: Ինչ վերաբերում է [[չեխեր]]ին, ապա նրանց 50 %-ը վերաբնակեցվելու է, մյուս 50 %-ը՝ գերմանացվելու:
 
Վերջին բաժինը նվիրված է «ռուսական հարցին»: Գրքույկի հեղինակը հարցին լուրջ նշանակություն է տալիս՝ «արևելյան տարածքների հարցի» ողջ կոնտեքստում: Նա առաջ է քաշում մարդաբանական գիտությունների դոկտոր Վոլֆգանգ Աբելի տեսակետը, ով առաջարկում էր ամբողջությամբ վերացնել ռուսներին կամ գերմանացնել նրանց մի մասը, ովքեր ունեին «ակնհայտ նորդական ծագում»: Այդ առիթով Վետցելը գրում է. «Աբելի կողմից առաջ քաշված ռուսների ոչնչացման ճանապարհը, չխոսելով անգամ դրա գոյության հնարավորությունը, չի համապատասխանում մեր՝ գերմանացիներիս քաղաքական և տնտեսական շահերին ու պատկերացումներին»<ref name=ReferenceA />:
 
Ի պատասխան Վետցելը առաջ է քաշում «ռուսական հարցի լուծման» սեփական տարբերակը, որի հանգեցնելու էր «ազգային զարգացման թուլացմանը», «ռասսայական հարաբերություններում ռուս ժողովրդի թուլացմանը» և «ազգի կենսաբանական ուժի թուլացմանը»: Այդ գործողությունների միջոցով էականորեն կրճատվելու էր ռուսների ծնելիության մակարդակը: Նա կոչ էր անում թուլացնել նաև [[Սիբիր]]ում բնակվող ժողովուրդների և [[ռուսներ]]ի կապը<ref name=ReferenceA />:
 
== Գնահատականներ ==