«Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ Երաժիշտ | գույն= solo_singer }} '''Մարիա Թերեզիա ֆոն Պար...»:)
 
}}
'''Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս''' ({{lang-de|Maria Theresia von Paradis}}, {{ԱԾ}}), ավստրիացի երաժիշտ և կոմպոզիտոր: Վաղ տարիքում կորցրել է տեսողությունը: Նրան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը նվիրել է դաշնամուրի և նվագախմբի համար № 18 սի-բեմոլ մաժոր կոնցերտը:
 
== Կենսագրություն ==
Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսը ծնվել է 1759 թվականի մայիսի 15-ին Վիեննայում՝ կառավարական խորհրդատու Յոզեֆ Անտոն Պարադիսի և նրա կնոջ՝ Մարիա Ռոզալիայի ընտանիքում: Դստերը անվանակոչեցին ի պատիվ կայսրուհի Մարիա Թերեզայի, ում արքունիքում աշխատում էր հայրը: Չորս տարեկան հասակից աղջիկը կորցնում է տեսողությունը արյունազեղության պատճառով: Սակայն այս հանգամանքը պատճառ չի դառնում, որպեսզի չզբաղվի սիրելի զբաղմունքով՝ երաժշտությամբ: 1776 թվականի ավարտից մինչև 1777 թվականի կեսերը աղջիկը բուժվում էր հայտնի բժիշկ Ֆրանց Անտոն Մեսմերի մոտ:
 
Յոթ տարեկան հասակից Մարիա Թերեզիան արդեն սոպրանոյով պարտիա էր երգում Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater» ստեղծագործությունում, ինչպես նաև սովորում էր երգեհոն նվագել: Նրա ելույթները այն աստիճան գրավեցին կայսրուհուն, որ նա հրամայեց թոշակ նշանակել Մարիային, որպեսզի կարողանա շարունակել կրթությունը:
 
Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսի ուսուցիչները ժամանակի ականավոր երաժշտագետներն էին՝ դաշնամուր դասավանդում էր Լեոպոլդ Կոժելուխը, իսկ երգեցողություն և կոմպոզիցիա՝ Անտոնիո Սալիերին:
 
Սկսած 1775 թվականից Մարիան զբաղվում է մշտական համերգային գործունեությամբ, ելույթ ունենալով ոչ միայն որպես դաշնակահարուհի, այլև կամպոզիտոր: Նրա ստեղծագործություններում կան տրիոմ կոնցերտներ, սոնատներ դաշնամուրի համար:
 
== Շրջագայություն Եվրոպայում ==
[[Պատկեր:Europatournee_von_Maria_Theresia_Paradis_1783-1786.jpg|մինի|Европейское туре Марии Терезии фон Парадис 1783—1786]]
51 398

edits