«Օդագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Գիտական և Ռազմական օգտագործումը ==
Զվարճալի բնույթի առաջին թռիչքներից հետո օդապարիկները սկսեցին կիրառել գիտական և ռազմական նպատակներով։ 1804–ի1804 թվականի հունիսի 30–ին Պետերբուրգում ռուս գիտնական Յա. Դ. Զախարովը և բելգիացի ֆիզիկոս Է. Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու նպատակով։ Թռիչքի տևողությունը 3 ժամ 45 րոպե էր, բարձրությունը՝ 2550 մետր։ 1805–ի1805 թվականի փետրվարին շուրջերկրյա ռուսական գիտարշավի մասնակիցները, գտնվելով [[Ճապոնիա]]յում, օդային հոսանքների դիտման համար առաջին անգամ օգտագործել են տաք օդով լցված օդապարիկը։ 19–րդ դարի կեսերին օդապարիկները սկսել են լայնորեն կիրառել ռազմական նպատակներով (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում, հրետանային կրակի ճշգրտում և այլն)։ Մինչև 19–րդ դարի 70–ական թվականները կիրառում էին միայն ազատ և կապովի օդապարիկներ։
 
== Նախագծեր ==
[[Պատկեր:Afisz lotu balonem z Foksal Jordakiego Kuparenki.jpg|333x333px|մինի]]Ձեռքով պտտվող օդային պտուտակներով կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թվականին առաջարկել է ֆրանսիացի ռազմային ինժեներ Ժ. Մենիեն։ 19–րդ դարի 40–ական թվականներին կառավարելի օդապարիկների (մասնավորապես, [[հրթիռային շարժիչ]]ով) նախագծեր են առաջարկել ռուս ռազմային ինժեներ Ի. Ի. Տրետեսսկին և ուրիշները։ 1852–ի1852 թվականի սեպտեմբերի 24–ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը կատարել է շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը՝ մինչև 11 կմ/ժ արագությամբ (անհողմ եղանակին)։ 1869 թվականին Ռուսաստանում կազմակերպվել է ռազմային նպատակներով օդային օգտագործման մշտական հանձնաժողով։ 1875 թվականին [[Դմիտրի Մենդելեև|Դ. Ի. Մենդելեևը]] առաջ է քաշել ստրատոստատի գաղափարը։ 1885–ին1885 թվականին Մ. Ա. Ռիկաչովի ղեկավարած Գլխավոր ֆիզիկական աստղադիտարանում մշակվել են օդապարիկ–զոնդեով և դապարուկներովօդապարուկներով օդ բարձրացող ինքնագրիչ օդերևութաբանական սարք։ 1887 թվականի օգոստոսի 19–ին Մենդելեևը ռազմային օդապարիկով 3 ժամ 36 րոպե տևողության և 3350 մետր բարձրության թռիչք է կատարել Արևի խավարումը դիտելու համար։ Կատարվել են ազատ օդապարիկները (ավելի ուշ՝ [[դիրիժաբլ]]ները) դժվարամատչելի տեղանքների հետազոտման համար օգտագործելու փորձեր։ 1897–ին1897 թվականին շվեդ օդագնաց Ս Անդրեն երկու ուղեկիցների հետ 5000 մ³ ծավալ ունեցող օդապարիկով դուրս է եկել [[Շպիցբերգեն]] կղզուց և փորձել հասնել Հյուսիսային բևեռ, սակայն՝ ապարդյուն։
== Դիրիժաբլներ ==
[[Պատկեր:USS Macon F9C.jpg|thumb|250x250px]]