Բացել գլխավոր ցանկը

Changes

{{Քաղաքականություն}}
[[Պատկեր:Election MG 3455.JPG|մինի|աջից|250px|Կինը քվեարկում է 2007 թ.Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում]]
[[Պատկեր:Election MG 3455.JPG|մինի|աջից|250px|Կինը քվեարկում է 2007 թ.Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։]]'''Ժողովրդավարություն''' /([[Հին հունարեն|Հին հուն]]. δη μοκρατία՝ ժողովրդի իշխանություն, δῆμος- [[ժողովուրդ]] և κράτος [[իշխանություն]]/ ), [[քաղաքական ռեժիմ]] է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային [[Որոշում|որոշումների կայացման]] ընթացակարգը<ref name="Hyland2">''Hyland J. L.'' Democratic Theory: The Philosophical Foundations. Manchester: Manchester Univ. Press, 1995. ISBN 978-0-7190-4517-2</ref>։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց [[Պետության և իրավունքի տեսություն|պետության]] առայությունը, քանի որ այն ենթադրում է [[Իշխանություն|իշխանության]] առայություն{{sfn|Christiano|2006}} ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով․
* Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային [[Ընտրություններ|ընտրությունների]] միջոցով;
 
Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են [[Մարդու իրավունքներ|մարդու իրավունքները]] և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է [[Ազատականություն|լիբերալ]] /ազատական/ ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ [[Մրցակցություն|մրցակցում]] են ընտրողների ձայնի համար, այն նաև իր մեջ ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ [[Բարաք Օբամա|Բարակ Օբաման]], Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն [[Քրիստին Լագարդ|Քրիստին Լագարդը]] պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում<ref name="Huntington">{{книга|автор=[[Хантингтон, Самюэль Филлипс|Хантингтон С.]]|заглавие=Третья волна: Демократизация в конце XX века|оригинал=The Third Wave: Democratization in the Late Twentieth Century|место=М.|издательство=РОССПЭН|год=2003|страницы=16−17|страниц=368|isbn=5-8243-0391-6, {{ISBN с опечаткой|номер_с_опечаткой=5-8243-391-6}}}}</ref>։
 
Մի շարք [[Ավտորիտարիզմ|ավտորիտար]] վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ [[կուսակցություն]], իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ 21-րդ դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնաչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են [[ՄԱԿ]], [[Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն|ՀԱՊԿ]] և [[Եվրոպական Միություն|ԵՄ]] ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։
 
=== Հիմնական հոդվածը՝ Ժողովրդավարության պատմություն ===
139 905

edits