«Շլեզվիգ-Հոլշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր}}
'''Շլեսվիգ Հոլշտայն''', գերմ. '''Շլեսվիչ Հոլշտայն''' ({{IPA-de|ˈʃleːsvɪç ˈhɔlʃtaɪ̯n|lang|}}); ({{lang-de|SlesvigSchleswig-Holstein}}) , երկիր ([[լանդ]], [[երկրամաս]], [[նահանգ]]) [[Գերմանիա|Գերմանիայի Դաշնության]] հյուսիսում։ Տարածությունը՝ 15 հազար 763 կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն 802 հազար ([[2011]] թվական [[դեկտեմբերի 31]])։ Վարչական կենտրոնը՝ [[Քիլ]]։ Գտնվում է [[Յուտլանդիա]] թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ [[Հյուսիսային ծով]]ի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Առափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ [[Բալթիկ ծով]]ի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։
 
Տնտեսությունն ունի արդյունաբերա-գյուղատնտեսական (ինդուստրիալ-ագրարային) բնույթ։ Զարգացած են [[նավաշինություն]]ը, [[մեքենաշինություն]]ը, [[ձկնորսություն]]ը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75%-ը կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմարն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են [[Լյուբեկ]]ը, Քիլը։ [[11-րդ դար]]ում այս տարածքներում գոյություն են ունեցել Շլեզվիգ և Հոլշտայն դքսությունները, [[1949]] թվականից՝ երկիր կամ երկրամաս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։