«Ուրմիա (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{այլգործածություն|Ուրմիա քաղաքի||Ուրմիա (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
[[Պատկեր:OrumiehFromPlane.jpg|300px|մինի|Ուրմիա քաղաքը թռիչքի բարձրությունից]]
'''Ուրմիա''', Որմիա, Ուռմի - քաղաք է [[Իրան]]ի հյուսիս -արևմուտքում, Արևմտյան Ադրբեջանի օստանի վարչական կենտրոնը։ Ունի 577300 բնակիչ (2008)։ Խաղողագործության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գորգագործական և տնայնագործական արտադրություն։ Ունի համալսարան։
 
== Հայկական Ուրմիան ==
 
Եղել է [[Մեծ Հայքի]] [[Պարսկահայք]] նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ [[Հայաստան]]ի 387 թվականի բաժանման ժամանակ միացվել է [[Պարսկաստան]]ին։ Ուրմիան շարունակել է մնալ հայաբնակ, սակայն դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են [[ասորի]]ներ, [[պարսիկ]]ներ, [[թաթար]]ներ, [[հրեա]]ներ։ Ուրմիան խիստ տուժել է [[1791]] թվականի երկրաշարժից։ [[1906]] թվականին Ուրմիայում բնակվել են 60, [[1914]] թվականին՝ 70 տուն [[հայ]]։ Նրանք զբաղվել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկություններ) ու առևտրով, ինչպես նաև այգեգործության, պարտիզպանությամբ և բրնձի մշակմամբ։ [[1889]]-[[1891]] թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Ուրմիայի [[հայեր]]ը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռահավա հայկական գյուղերի հետ։ [[1926]] թվականին, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի վերանվանվել է Ռեզայե, [[1979]] թվականի հեղափոխությունից հետո կրկին՝ Ուրմիա։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և մերձակա գյուղերում բնակվում է մոտ 4 հզ հայ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
Տող 11 ⟶ 13՝
 
{{Պատմական Հայաստանի քաղաքները}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Իրանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Պարսկահայքի բնակավայրեր]]