«Օսթ (գլխավոր պլան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== «Օսթ» գլխավոր պլանի վերամշակված տարբերակներ ==
«Օսթ» գլխավոր պլանը հանդիսանում էր փաստաթղթերի ամբողջություն, որը նվիրված էր «արևելյան տարածքներում» (Լեհաստան և ԽՍՀՄ) վերաբնակեցման հարցին՝ պատերազմում Գերմանիայի հնարավոր հաղթանակի պարագայում: RKFDV-ի գլխավոր շտաբային վարչության III պլանային խմբի կողմից մշակվել են հետևյալ փաստաթղթերը՝
 
* Փաստաթուղթ 1. «Պլանավորման հիմունքները» մշակվել են 1940 թվականի մայիսին RKFDV-ի պլանավորման ծառայության կողմից (էջերի քանակը՝ 21): Բովանդակություն. [[Արևմտյան Պրուսիա]]յի և [[Վարթելանդ]]ի պլանավորված արևելյան գաղութացման մասշտաբների նկարագրություն: Գաղութացման ընդհանուր մակերեսը պետք է կազմեր 87 600 կմ², որոնցից 59 000 կմ² կազմելու են գյուղատնտեսական տարածքները: Այդ տարածքներում պետք է ստեղծվեին շուրջ 100 000 գյուղտնտեսություններ՝ յուրաքանչյուրը 29 հա տարածքով: Նախատեսվում էր, որ այդ տարածքներում պետք է բնակեցվեին շուրջ 4,3 մլն գերմանացիներ, որոնցից 3,15 միլիոնը գյուղական, իսկ 1,15 միլիոնը՝ քաղաքային բնակավայրերում: Այդ ընթացքում պետք է տեղահանվեին 560 000 հրեաներ (մարզի հրեա բնակչության 100 %-ը) և 3,4 միլիոն լեհեր (ազգաբնակչության 44 %-ը): Պլանի իրականացման ծախսերը չէին հաշվարկվել:
* Փաստաթուղթ 2. «Գաղութացման» զեկույցի լրացուցիչ նյութեր, որոնք մշակվել են 1940 թվականի դեկտեմբերին՝ RKFDV-ի պլանավորման ծառայության կողմից (էջերի քանակ՝ 5): Բովանդակություն. Հիմնական հոդվածը կոչվում է «Հին Ռեյխից հարկադիր տեղահանության համար անհրաժեշտ տարածքների կարիք»: Փաստաթղթի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է 130 000 կմ² տարածք՝ 480 000 նոր գյուղտնտեսությունների համար: Ընդորում, յուրաքանչյուրը պետք է ունենար 25 հա տարածք: Բացի այդ, տարածքի 40 %-ը պետք է անտառապատ լիներ, որն անհրաժեշտ էր Վարթելանդում և Լեհաստանում նացիստական զորքերի և ռեզերվային ուժերի դիրքավորման և կարիքների համար:
 
== Ծանոթագրություններ ==