«Փախուստ լուսաբացին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
[[1907 թվական]]ի սեպտեմբերին հեղափոխական Նատոն տուն է վարձում Օբորինսկի փողոցում իբր թե այդտեղ կարի արհեստանոց բացելու համար։ Իրականում հեղափոխականները ծրագրել են այդ տան նկուղից մինչև բանտ գետնուղի փորել, որով կփախչեն քաղբանտարկյալները։ Փախուստը կազմակերպելու համար հեղափոխականները ստիպված են լինում փախցնել կապալառու Մելքոնովին՝ այն միակ մարդուն, ով հաստատ գիտի, թե որտեղ պիտի փորել։ Գետնուղու փորման աշխատանքներին մասնակցում են ամենատարբեր մարդիկ։ Նրանց թվում են կոմս Կոցիա Էրիսթավին, որի տանը թաքցնում են բանտից փախած բոլշևիկի, Քութայիսում հայտնի երգիչ Դանիելը և շատ ուրիշներ։
 
Սեմյոն Դոլիձեն չի թաքցնում, թե ինչով է ավարտվելու ֆիլմը։ Նրա համար ավելի կարևոր է ցույց տալ, թե ինպեսինչպես է ի կատար ածվել այդ խիզախ մտահղացումը։ Մեծ թվով կերպարների առկայությունը ռեժիսորից պահանջում է ընդգրկուն ու համառոտ բնութագրում։ Լարված գործողություններ են ծավալվում զուգահեռաբար բանտում, ապա դատարանում, և նկուղում, որտեղ փորձառու հանքահորները աննկարագրելի ծանր պայմաններում աշխատում են օր ու գիշեր։ Սակայն ֆիլմում ներկայացվում է նաև քաղաքը՝ նեղ բակեր, խանութներ, փողոցներ, հրապարակներ, կամուրջ։ Ռեժիսորը սիրով վերականգնում է հին Քութայիսի մթնոլորտը։
 
== Դերերում ==