«Օսթ (գլխավոր պլան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Պլանավորում ==
«Օսթ» գլխավոր պլանի անվանումը և գաղափարը, հավանաբար, առաջացել են 1940 թվականին<ref name=ReferenceB>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285</ref>: Որպես նախաձեռնող հանդես է եկել հենց Հիմմլերը: Պլանի անվանումը մշակել է ՍՍ-ի ծառայություններից մեկը, հավանաբար, Կայսերական անվտանգության գլխավոր վարչությունըծառայությունը ({{lang-de|RSHA}}): Կա տեսակետ համաձայն որի անվանումը մշակվել է Գերմանացի ժողովրդի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխսկոմիսարիատը: Ինչ վերաբերում է իրականացման ժամանակահատվածին և ընդգրկման տարածքին, մշակվել է երկու հիմնական ուղղություն: «Մերձավոր պլանը» վերաբերվում էր արդեն իսկ նվաճված արևելյան տարածքների միավորմանը և հանձնվել էր իրագործման<ref name=ReferenceB />: Պատմաբաններն այդպես էլ չեն կարողացել ճշտել, թե ՍՍ-ի որ վարչություններն են մասնակցել պլանի առանձին մասերի մշակմանը: Սակայն նրանք կարողացել են բացահայտել որոշակի հետքեր, որոնցից մեկը, որը շատերը համարում են որպես ամենակարևոր փաստը, վերաբերում է Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III վարչության մասնակցությանը: Մեկ այլ փաստարկ էլ վերաբերում է Գերմանացի ազգի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխկոմիսարիատի առաջին (տեղահանման հարցերով) և վեցերորդ (պլանավորում) վարչությունների մասնակցությանը: Ենթադրվում է նաև, որ Գլխավոր պլանի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև Ռասսայի և տեղահանումների հարցերով ՍՍ-ի գլխավոր վարչությունը: Այդուհանդերձ, գլխավոր դերը վերապահված է եղել Կայսերական անվտանգության գլխավոր ծառայությանը<ref name=ReferenceB />: