«Ժիգմոնդ Կունֆի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1570 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
== Կենսագրություն ==
Դպորցի ուսուցիչ Բենեդեկ Կունշտետերի և Յանկա Կոնի որդին է։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, 1903 թվականին ավարտել է Կլուժի մանկավարժական ուսումնարանը «գերմաներենի ուսուցչի» որակավորմամբ։ Դասավանդել է [[Տեմեշվարա]]յի (Տիմիշոարի) ռեալական ուսումնարանում։ Հետաքրքրվել է [[Կարլ Կաուցկի|Կարլ Կաուցկու]] գաղափարաբանական հայացքներով։ Մտել է Հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ինչի համար հեռացվել է աշխատանքից։ Տիմիշոարիում միավորվել է տեղի ֆրանկամասոնական լոժային (կազմակերպության բաժանմունք), որից հետո տեղափոխվել է [[Բուդապեշտ]] և 1907 թվականին դարձել է «Népszava» (Ժողովրդի ձայն) թերթի խմբագիրը։ Բուդապեշտում Կոնֆիի զինակիցներից է դարձել [[Օսկար Յասի]]ն, որը ևս ֆրանկամասոնական արմատական քաղաքական լոժայի կազմում էր։ 1908-1914 թվականներին Կունֆին եղել է «Szocializmus» թերթի խմբագիրը։ Բարեկամական հարաբերություններ մեջ է եղել բանաստեղծ [[Էնդրե Ադի]]ի հետ, սատար եղել նրա հեղափոխական հայացքներին և «Քսաներորդ դար» կազմակերպությանը։ Ադիի բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում՝ շնորհիվ Կունֆիի ջանքերի։
 
1918 թվականին Ավստրո-Հունգարիայում հեղափոխական շարժման սկսելուց հետո Կունֆին ընտրվել է Հունգարիայի Ազգային խորհրդում։ [[Միխայ Կարոյի]]ի կառավարության ժամանակ նա եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (առանց պորտֆելի), ինչպես նաև Խորվաթիայի, Սլավոնիայի և Դալմաթիայի գործերով նախարար։ [[Դենեշ Բերինկեի]]ի կառավարության ժամանակ նա զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը։ [[Հունգարական Խորհրդային Հանրապետություն (1919)|Հունգարական խորհրդային միության]] գոյության ժամանակ 1919 թվականին եղել է կրթության ժողկոմ։ 1919 թվականի հունիսին Կունֆին պաշտոնաթող է եղել, հանդես է եկել Հանրապետության բռնապետության դեմ, իսկ Հունգարական խորհրդային միության անկումից հետո սպիտակ տեռորից փախել է [[Ավստրիա]], որտեղ դարձել է ավստրիական «Arbeiter Zeitung» և «Világosság» հունգարալեզու թերթերի խմբագիրը։ 1929 թվականին Կունֆին ինքնասպան է եղել՝ թունավորվելով վերոնալից (քնաբեր դեղ)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
32 568

edits