«Ժիգմոնդ Կունֆի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 115 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Ժիգմոնդ Կունֆի''' ({{lang-hu|Zsigmond Kunfi}}), ի ծնե՝ '''Ժիգմոնդ Կոն''' ({{lang-de|Zsigmond Kohn}}, {{ԱԾ}}), [[Հունգարացիներ|հունգարացի]] քաղաքական գործիչ, [[Ավստրո-Հունգարիա]]յում [[Խորվաթիա]]յի գործերով նախարար, անկախ [[Հունգարիա]]յում՝ աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև կրթության նախարար։
 
== Կենսագրություն ==
Դպորցի ուսուցիչ Բենեդեկ Կունշտետերի և Յանկա Կոնի որդին է։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, 1903 թվականին ավարտել է Կլուժի մանկավարժական ուսումնարանը «գերմաներենի ուսուցչի» որակավորմամբ։ Դասավանդել է [[Տեմեշվարա]]յի (Տիմիշոարի) ռեալական ուսումնարանում։ Հետաքրքրվել է [[Կարլ Կաուցկի|Կարլ Կաուցկու]] գաղափարաբանական հայացքներով։ Մտել է Հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ինչի համար հեռացվել է աշխատանքից։ Տիմիշոարիում միավորվել է տեղի ֆրանկամասոնական լոժային (կազմակերպության բաժանմունք), որից հետո տեղափոխվել է [[Բուդապեշտ]] և 1907 թվականին դարձել է «Népszava» (Ժողովրդի ձայն) թերթի խմբագիրը։ Բուդապեշտում Կոնֆիի զինակիցներից է դարձել [[Օսկար Յասի]]ն, որը ևս ֆրանկամասոնական արմատական քաղաքական լոժայի կազմում էր։ 1908-1914 թվականներին Կունֆին եղել է «Szocializmus» թերթի խմբագիրը։ Բարեկամական հարաբերություններ մեջ է եղել բանաստեղծ [[Էնդրե Ադի]]ի հետ, սատար եղել նրա հեղափոխական հայացքներին և «Քսաներորդ դար» կազմակերպությանը։ Ադիի բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում՝ շնորհիվ Կունֆիի ջանքերի։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
32 568

edits