«Քաղաքացիական պատերազմ Բյուզանդիայում (1321-1328)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
 
1325 թվականի փետրվարի 2-ին Անդրոնիկոս III-ը պաշտոնապես թագադրվել է և ստացել պապին հավասար կարգավիճակ: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտության ընթացքում զինված բախումները քիչ են եղել, հետևանքները կայսրության համար նշանակալի են եղել: Գյուղացիներից աշխարհազորի կազմակերպման արդյունքում էականորեն կրճատվել են գյուղատնտեսական արտադրությունը, ինչի արդյունքում էլ կրճատվել է միջազգային և ներպատական առևտուրը<ref>Ostrogorsky, p. 501</ref>:
 
== Երրորդ կոնֆլիկտ (1327-1328) ==
1327 թվականի փետրվարին նոր կոնֆլիկտ է ծագել Անդրոնիկոս III-ի Անդրոնիկոս II Ավագի միջև: Սակայն, այս կոնֆլիկտի մեջ ներգրավվել են բալկանյան երկրները: Անդրոնիկոս II-ի կողմից հանդես է եկել Սերբիայի թագավոր Ստեֆան Դեչանսկին, իսկ Անդրոնիկոս III-ի կողմից՝ Բուլղարիայի թագավոր Միխայիլ III Շիշմանը: Զինված բախումները հիմնականում տեղի են ունեցել Մակեդոնիայում: Բախումների արդյունքում Մակեդոնիայի ողջ տարածքը, այդ թվում նաև Սալոնիկի քաղաքը, անցել են Անդրոնիկոս III-ի տիրապետության տակ: 1328 թվականի հունվարին Անդրոնիկոս III Պալեոլոգոսը և նրա հրամանատար Հովհաննես Կանտակուզինը մտան Սալոնիկ: Մակեդոնիայում կրած հաղթանակներից հետո, Անդրոնիկոս III-ը որոշում է գրավել Կոստանդնուպոլիսը: 1328 թվականի մայիսին նա մտնում է մայրաքաղաք, ստիպում պապին՝ հրաժարվելու գահից և իր ձեռքը վերցնում կայսերական ողջ իշխանությունը: Երկու տարի անց հին կայսրը ուղարկվում է մենաստան, որտեղ էլ մահանում է 1322 թվականի փետրվարի 13-ին:
 
== Ծանոթագրություններ ==