«Քաղաքացիական պատերազմ Բյուզանդիայում (1321-1328)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
== Երկրորդ կոնֆլիկտ (1322) ==
1321 թվականի խաղաղության դաշնագիրը պահպանվել է ոչ շատ երկար, քանի որ Անդրոնիկոս կրտսերը սկսեց իրականացնել, գրեթե, անկախ արտաքին քաղաքականությունը: Անդրոնիկոս III-ի համախոհների շրջանում պառակտում տեղի ունեցավ: Նրա համախոհները բաժանվեցին Հովհաննես Կանտակուզինի և Սիրգիանոսի միջև: «Սիրգիանոսականները» կարծում էին, որ իրենց առաջնորդը բավարար չափով չի վարձատրվել օգնության համար, ինչպես նաև բողոքում էին, որ Անդրոնիկոս II Ավագը մեծ տեղ է տալիս Կանտակուզինին: Բացի այդ, կա վարկած, համաձայն որի, Անդրոնիկոս III-ը փորձել է գայթակղել Սիրգիանոսի կնոջը<ref name="Fine251"/><ref name="Cumans121">Vásáry (2005), p. 121</ref>: Արդյունքում, 1321 թվականի դեկտեմբերին սիրգիանոսականները անցան կայսեր կողմը և փախան Կոստանդնուպոլիս: Ստանալով մեգադուկի վարչական կոչում, Սիրգիանոսը համոզեց Անդրոնիկոս II-ին, վերսկսել պատերազմը<ref name="Nicol157"/><ref name="ODB">Kazhdan (1991), p. 1997</ref><ref>Norwich (1996), p. 278</ref>: Այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսի շրջանում գտնվող մի քանի քաղաքներ անցան Անդրոնիկոս II-ի տիրապետության տակ, 1322 թվականի հուլիսի նոր համաձայնագիրը վերականգնեց [[ստատուս քվո]]ն: Կողմերի միջև կնքված համաձայնագիրը փակուղու մեջ դրեց Սիրգիանոսին: Իր գործողություններում կրելով անհաջողություններ՝ նա սկսեց կազմակերպել Անդրոնիկոս II-ի սպանությունը և գահի գրավումը: Սակայն դավադրությունը բացահայտվեց, իսկ Սիրգիանոսը դատապարտվեց ցմահ ազատազրկման<ref name="ODB"/><ref>Norwich (1996), p.282</ref><ref>Nicol (1993), p. 158</ref>:
 
1325 թվականի փետրվարի 2-ին Անդրոնիկոս III-ը պաշտոնապես թագադրվել է և ստացել պապին հավասար կարգավիճակ: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտության ընթացքում զինված բախումները քիչ են եղել, հետևանքները կայսրության համար նշանակալի են եղել: Գյուղացիներից աշխարհազորի կազմակերպման արդյունքում էականորեն կրճատվել են գյուղատնտեսական արտադրությունը, ինչի արդյունքում էլ կրճատվել է միջազգային և ներպատական առևտուրը<ref>Ostrogorsky, p. 501</ref>:
 
== Ծանոթագրություններ ==