«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 345.
{{Հիմնական|Զբոսաշրջությունը Հայաստանում}}
[[Պատկեր:On_the_ropeway.jpg|մինի|256x256px|[[Ծաղկաձորի ճոպանուղի]]ն գործում է [[1967 թվական]]ից|ձախից]]
Կոտայքի մարզի և ընդհանրապես՝ [[Հայաստանի տնտեսություն|Հայաստանի տնտեսության]] կարևոր ճյուղերից մեկը [[Զբոսաշրջությունը Հայաստանում|զբոսաշրջությունն]] է։ Կոտայքի մարզի բնակավայրերն ունեն Հանրապետության մասշտաբով միջինից բարձր ցուցանիշներ։ Դա պայմանավորված է նպաստավոր բնակլիմայական պայմաններով, ժողովրդական ավանդույթներով և սովորույթներով, ինչպես նաև պատմամշակութային և բնական հուշարձանների հարուստ բազմազանությամբ։ Կենտրոնական այս մարզը հատկապես հարուստ է իր բնակլիմայական պայմաններով և քաղցրահամ ջրերի մեծ պաշարներով: Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացած լինելու վառ ապացույց է այն հանգամանքը, որ [[Հյուրանոց|հյուրանոցային համալիրների]] թվով այս մարզը զիջում է միայն [[Երևան]]ին։ Հյուրանոցների հիմնական մասը տեղակայված է [[Ծաղկաձոր|Ծաղկաձոր քաղաքում]], [[Հանքավան]]ում, [[Արզնի]]ում, ինչպես նաև [[Արզական]]ի տարածքում գտնվող [[Աղվերան|Աղվերան հանգստյան գոտում]]: Մարզի տարածքում են գտնվում հազարից ավելի պատմամշակութային օբյեկտներ` [[Կրոն|կրոնական կառույցներ]] (հիմնականում՝ [[եկեղեցի]]ներ և [[Մամուռներ|մատուռներ]]), հայտնի անձանց [[Թանգարան|տուն-թանգարաններ]], [[խաչքարեր]] և այլն։ Կոտայքի մարզն ունի միջազգային չափանիշներին գրեթե համապատասխանող ավտոճանապարհային ցանց, որը լիավին ընդգրկում է միաժամանակ և՛ մարզի բոլոր համայնքները, և թե՛ պատմամշակութային օջախների շրջակա տարածքները։ Հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակը կայուն է, իսկ մարզային ու համայնքային նշանակության ավտոճանապարհների վիճակը հետզհետե զարգացման միտում ունի։ Կոտայքը [[Հայաստան]]ի ամենաեկեղեցաշատ մարզն է։ Այստեղ վեր խոյացող ամենահոյակերտ կառույցներից են [[Ալափարս]]ի [[Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Ալափարս)|Սուրբ Աստվածածնի տաճարը]], [[Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի]]ն (5-րդ դար), [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան)|Սուրբ Հովհաննես եռախորան եկեղեցին]] (9-րդ դար), [[Թուխ մանուկ|Թուխ Մանուկ մատուռ-պաշտամունքավայրը]] ([[Մ.թ.ա. 2–րդ դար|մ.թ.ա 2-րդ հազարմայակ]]), Այլաբերդ-Սանգայառ ամրոցը ([[քարի դար]]), [[Կիկլոպյան ամրոց|Աբովյանի կիկլոպյան ամրոցը]] և [[Ուրարտական սեպագիր արձանագրություններ|ուրարտական սեպագիր արձանագրությունը]], [[Գառնիի ամրոց]]ը, [[Գառնիի հեթանոսական տաճար|հեթանոսական տաճարը]] (1-ին դար) ու միանավ եկեղեցին (4-րդ դար), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (5-րդ դար), [[Արզնիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)|Արզնիի քառաբսիդ եկեղեցին]] ([[6-րդ դար]]), [[Պտղնիի տաճար|Պտղավանքի]] գմբեթավոր դահլիճը (6-րդ դար), Արամուսի տաճարը (6-րդ դար), Առինջում՝ Զագավանքը (7-13-րդ դարեր) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (7-րդ դար). [[Գեղարդի վանք]]ը (12-13-րդ դարեր), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (14-րդ դար), [[Բջնի սբ Աստվածածին|Բջնիի Սուրբ Աստվածածին]], [[Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի|Սուրբ Սարգիս]] եկեղեցիները և [[Բջնի բերդ|ամրոցը]], [[Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի]]ն, [[Կեչառիսի վանքային համալիր|Կեչառիսի վանքը]], [[Մաշտոց Հայրապետ եկեղեցի]]ն և այլն։[[Պատկեր:Marriott Tsaghkadzor Hotel.jpg|մինի|աջից|250px|«Մարիոթ» հյուրանոցային համալիրի շենքը]]Կոտայքի մարզում է գտնվում [[Հայաստան]]ի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից երկուսը՝ [[Գառնու հեթանոսական տաճար|Գառնու տաճարը]] և [[Գեղարդի վանք]]ը։ Գառնու հեթանոսական տաճարը [[Հունականության դարաշրջան|հելլենիստական շրջանի]] [[Հելլենիստական մշակույթ|ճարտարապետությանը]] բնորոշ պերիպտեր տիպի կառույց է։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել [[Հին հայկական հեթանոսական կրոն|հին հայկական դիցարանի]] արևի աստված [[Միհր|Արեգ-Միհրին]]։ Տաճարը կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Ժամանակի ճարտարապետները մեծ ուշադրություն են դարձրել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։ Տաճարի հարևանությամբ գտնվում է [[Գառնու ամրոց]]ը, որը նախկինում եղել է [[Արարատյան դաշտ]]ի հյուսիսարևելյան մատույցների պաշտպանական համակարգի հենակետ։ Գառնու տաճարից ոչ այքան հեռու՝ [[Գողթ (գյուղ)|Գողթ գյուղի]] տարածքում, գտնվում է Գեղարդավանքը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից է։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է [[Հիսուս|Քրիստոսի]] կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից [[Թադեոս առաքյալ]]ը։ Գեղարդի վանքը [[Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ|ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում]] գրանցված միակ օբյեկտն է, որը գտնվում է Կոտայքի մարզի տարածքում։
 
Զբոսաշրջային առաջնային կարևորություն ունի [[Ծաղկաձոր|Ծաղկաձոր քաղաքը]]։ Քաղաքի տարածքում կա մարզական բազան, քաղաքից [[Թեղենիս|Թեղենիսի գագաթը]] տանող 6 կմ երկարությամբ [[Ծաղկաձորի ճոպանուղի|ճոպանուղի]], մանկական առողջարան, հանգստյան տները և զբոսաշրջային մի շարք օբյեկտներ։ Ծաղկաձորում է գտնվում նաև [[Կեչառիսի վանքային համալիր|Կեչառիսի վանական համալիրը]]։