«Ժաքլին Քենեդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
 
== Ջոն Քենեդու հետ ամուսնությունը։ Ընտանիքը ==
1952 թ. մայիսին Ժակլին Բուվյեն և Ջոն Քենեդին պաշտոնապես ներկայացվել են միմյանց՝ ընկերների կողմից կազմակերպված ճաշկերույթին։ Նրանք սկսեցին հանդիպել և հունիսի 25, 1953 թ. հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1953 թ. սեպտեմբերի 12-ին Նյուպորտի (Ռոդ-Այլենդ նահանգ) Սուրբ Մարիամ եկեղեցում։ Արարողությունը կատարել է Բոստոնի արքեպիսկոպոս Ռիչարդ Կուշինգը, որին մասնացելմասնակցել են մոտ 700 ընկերներ և բարեկամներ և 1200 հոգի Ժակլինի հայրենի տանը՝ Համերսմիթ –Ֆարմում։ Նորապսակները իրենց մեղրամիսը անցկացրին Ակապուլկոյում, իսկ հետո բնակվել են իրենց նոր տանը Մակլինում, Վիրջինիա։ Ընտանեկան կյանքը մշտապես ստվերում է եղել ամուսնու փոփոխությունների պատճառով։ Առաջին հղիությունը Ժակլինի մոտ ձախողվեց 1956 թ. օգոստոսի 23-ին, արյունահեղության և վաղաժամկետ ծննդյան պատճառով, ծնվեց մեռած աղջիկ։ Նույն տարում, զույգը վաճառում է իրենց տունը եւ տեղափոխվում Նորթ-Սթրիթի իրենց առանձնատունը Ջորջթաունում։ 1957 թ. նոյեմբերի 27-ին ծնվում է շատ սպասված դուստրը՝Քերոլայն Բուվյե Քենեդին։ 1960 թ. Երախտագիտության օրը ծնվում է նրանց որդին Ջոն Ֆիտջերալդ Քենեդի կրտսերը։ Երեք տարի հետո, 1963 թ. օգոստոսի 7-ին, Ժակլինին տեղափոխեցին հիվանդանոց առողջության վատթարացման պատճառով և ժամկետից շուտ կեսարիանով ծնվում է Պատրիկ Բուվյե Քենեդին։ Երկու օր հետո, 1963 թ. օգոստոսի 9-ին, Պատրիկը մահանում է շնչառական հյուծման սինդրոմի պատճառով։
 
== Երեխաները ==