Բացել գլխավոր ցանկը

Changes

Տեղումների մեծ քանակը, Ազովի ծովից և գետային հոսքերից մուտք գործող ջրերի քանակը՝ գերազանցում է մակերևույթից գոլոշիացող ջրի քանակին, որի հետևանքով Սև ծովի մակարդակը 20-ից 30 սմ-ով բարձր է [[Մարմարա ծով|Մարմարա ծովի]] մակարդակից։ Դրա հետևանքով ձևավորվում է վերին հոսանք, որը ուղղված է Սև ծովից Բոսֆորի նեղուցով։ Ներքին հոսանքը, որը դիտվում է ջրի ստորին շերտերում ավելի քիչ և ուղղված է Բոսֆորի նեղուցով հակառակ ուղղությամբ («ստորջրյա գետ» Սև ծովի հատակում)։ Այս հոսանքների համագործակցությունը լրացուցիչ պահպանում է ծովի ուղղահայաց շերտավորությունը, ինչպես նաև օգտագործվում է ձկների կողմից ծովերի միջև տեղափոխությունների համար։
 
Պետք է նշել այն փաստը, որ [[Ատլանտյան օվկիանոս]]ի հետ դժվարեցված ջրափոխանակության և հենց Սև ծովի համեմատաբար փոքր չափսերի հետևանքով ծովում մակընթացությունների մեծությունը փոքր է և դիտվում է միայն սարքերի օգնությամբ<ref name="water"/>։ Դրա հետ մեկտեղ ուժեղ ձմեռային քամիների հետյանքովհետևանքով շատ լավ արտահայտված են առափնյա ալեկոծությունները, որոնք ավազանի հյուսիսարևմտյան հատվածում հասնում են մինչև 2 մետր բարձրության<ref name="гои_2012"/>։ Ձմեռային փոթորիկների ազդեցության տակ կարող են առաջանալ 6-ից 8 մետր բարձրության ալիքներ։ Ծովախորշերում պարբերաբար տեղ են գտնում կանգնած ալիքները՝ ջրի մակարդակի տեղում տատանումները, 40-ից 50 սմ ամպլիտուդայով և մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տատանման տևողությամբ<ref>{{cite web|author=|datepublished=|url=http://oceanography.ru/index.php/ru/component/jdownloads/finish/23/176|title=Ежегодник состояния морей России по гидрохимическим показателям. 2008 год. Чёрное море. (Со ссылкой на: Суховей В.Ф. Моря Мирового океана. - Л., Гидрометеоиздат, 1986, 288 с., Mee L., Jeftic L. AoA Region: Black Sea. - UNEP, 2009, 9 p.|publisher=// oceanography.ru|accessdate=2012-2-29|archiveurl=https://www.webcitation.org/65pfY4eVn|archivedate=2012-03-01}}</ref>։
 
Սև ծովում գրեթե բացակայում է ջրի տարբեր շերտերի միջև շրջապույտը, և այդ գործոնով նա համարվում է աշխարհի խոշորագույն ջրային ավազանը։ Սև ծովի երկու ջրային շերտերը՝ մակերևույթային քաղցրահամ, որը հարուստ է թթվածնով և ջեմաստիճանով ավելի մոտ օդին ու խորքային ավելի աղի և խիտ, մշտական ջերմաստիճանով, անթթվածին (անաերոբ գոտի), բաժանված ջրի սահմանամերձ գոտիով, որը տեղակայված է 30-ից 100 մետր խորության վրա (այսպես կոչված սառը միջին շերտ, կամ ՍՄՇ)։ Նրա ջերաստիճանը միշտ ցածր է խորքային ջրերից, քանի որ ձմռանը սառչելով նա չի հասցնում տաքանալ ամռանը։ Ջրի շերտը որտեղ կտրուկ փոխվում է ջերմաստիճանը կոչվում է թերմոկլին, աղության արագ փոփոխության շերտը գալոկլին, ջրի խտության (կախված է աղիությունից և ջերմաստիճանից) պիկնոկլին։ Սև ծովի ջրի հատկությունների այդ բոլոր կտրուկ ուղղահայաց փոփոխությունները կենտրոնացված են ՍՄՇ շրջանում։ Ջրի աղիության, ջերմաստիճանի և խտության այդպիսի շերտավոր ուղղահայաց կառուցվածքը խոչնդոտում է ծովի ուղղահայաց տեղափոխությանը և ծովի ավազանի ծծմբաջրածնային շերտերին թթվածննով հարստացմանը<ref>[http://www.lacuevalimon.com/2011/01/gidro-fiz/ Гидрофизические характеристики]</ref><ref>[http://tapemark.narod.ru/more/07.html Моря СССР]</ref>։ Սև ծովում 150-ից 200 մետր խորությունների վրա գտնվում է քիմոկլինը, այսինքն հիդրոքիմիական պարամետրների կտրու փոփոխության շերտը (առաջին հերթին, դա թթվածնային և ծծմբաջրածնային գոտիներում է)։