«Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 132.
Վիեննայում Մոցարտը, բացի համերգներով հանդես գալուց, երաժշտության մասնավոր դասեր էր տալիս, ստեղծագործում։
 
==== 1786-1787: Վերադարձ դեպի օպերա ====
Չնայած «[[Առևանգում հարեմից]]» ստեղծագործության մեծ հաջողությանը` Մոցարտը հետագա չորս տարիներին օպերային գործեր չի ստեղծում` գրելով մի քանի անավարտ գործեր և «Թատրոնի ղեկավարը» մեկ գործողությամբ օպերան: Նա կենտրոնանում է իր` որպես դաշնամուրային կատարողի և կոնցերտների հեղինակի կարիերայի վրա: Մոտավորապես 1785 թվականի վերջին Մոցարտը դադարում է ստեղնաշարային գործիքի համար գործեր գրելուց և սկսում է լիբրետո գրող Լորենցո դա Պոնտեի հետ համագործակցությունը<ref name="harvnb|Solomon|1995">{{harvnb|Solomon|1995}}</ref>: 1786 թվականին գրում է «[[Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)|Ֆիգարոյի ամուսնությունը]]» օպերան, որն ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ։ [[Վիեննա]]յում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ է անցնում, սակայն [[Պրահա]]յում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել<ref>{{harvnb|Freeman|2013|pp=104–30}}</ref>։ Դա Պոնտեի համագործակցությամբ հաջորդ տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «[[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]]» օպերան, որն էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում։ Այս երկու ստեղծագործությունները համարվում են Մոցարտի կարևորագույն աշխատանքներից և ներկայումս էլ կազմում են օպերային խաղացանկի անբաժանելի մաս, չնայած նրանց երաժշտական դժվարությունը բարդություն է առաջացնում թե' ունկնդիրների և թե' կատարողների համար: Այս իրադարձություններին, սակայն, ականատես չի լինում Մոցարտի հայրը, ով մահացել էր 1787 թվականի մայիսի 28-ին<ref>{{cite book|author=Palmer, Willard|url=https://books.google.com/books?id=Bs0cSyGLaNMC&pg=PA4 |title=W. A. Mozart: An Introduction to His Keyboard Works|page= 4 |publisher=Alfred Music Publishing|date= 2006}}</ref>:
 
Տող 259.
==== «Ave verum» (KV 618) ====
''Ave verum''-ը (KV 618) էականորեն տարբերվում է Մոցարտի կողմից մինչ այդ ստեղծված եկեղեցական ստեղծագործություններից։ Նրա երգային պարզ բնույթը բացատրվում է Բադենսյան եկեղեցական երգչախմբիի համար գրված լինելու հանգամանքով (որը գրվել է Քրիստոսին ուղղված տոնակատարության առթիվ)։ Նրա տխուր տրամադրությունը թույլ է տալիս ստեղծագործությունը դասել իտալական մոտետների շարքում, որոնք օպերային ձգտումներին զուգահեռ անըդմեջ վերադառնում են հին եկեղեցական իսկական ավանդույթներին։ Այն ամբողջությամբ արտահայտում է Մոցարտի հոգևոր խորը զգացմունքները։ Կոմպոզիցիան ոչ մի անգամ, նույնիսկ վերջում ընդարձակվելու ժամանակ չի խախտում ժողովրդական սիմետրիան. չնայած բաժանվում է չորս տակտի, բայց և այնպես լրիվ համընկնում է տեքստի զարգացմանը։ Անմիջապես շարունակվող երկրորդ մասն ավելացնում է լարվածությունը։ Խաչված, նիզակով խոցված կերպարի զուսպ տառապանքները հուզիչ կերպով արտացոլվել են F-dur մոդուլացիայում։ Այնուհետև մեղեդային գիծը կրկին է ներթափանցում։ Բացարձակ գեղեցիկ մելիզմը և խրոմատիկ հաջորդականության վրա հիմնված համարձակ հարմոնիաները լրացնում է վախի զգացողությունը, որն անհետանում է «mortis» բառով։ Երգեցողությունն ուղեկցվում է երգեհոնով և նվագախմբով։ Սկզբում գործիքները գեղեցիկ կերպով, աստիճանաբար բարձրանում են դեպի առաջին օկտավայի լյա, որի հետ հանդես են գալիս ձայները։ Թվում է՝ այդ աղոթքը իր նուրբ տխրությամբ կարծես վեր է հառնում տեքստի բառերից՝ որպես սկզբունքների արտահայում, որոնք հայր Մարտինին ինչ-որ ժամանակ ուսուցանել է երիտասարդ Մոցարտին։ Հատկանշական է, որ հապաղումներով թույլ մելոդիկ վերջավորությունները ամեն տեղ հարմոնիզացվում են Մոցարտի ուշ շրջանին հատուկ ոճում։
 
== Ազդեցություն ==
Մոցարտի ամենահայտնի աշակերտը, ում կոմպոզիտորը երկու տարի ընդունել է Վիեննայի իր տանը, եղել է [[Յոհան Նեպոմուկ Գումել]]ը, ով [[կլասիցիզմ]]ից [[ռոմանտիզմ]] անցումային շրջանի ներկայացուցիչ է<ref>{{harvnb|Solomon|1995|p=574}}</ref>: Առավել ազդեցիկ է Մոցարտի ազդեցությունն ավելի ուշ շրջանի կոմպոզիտորների վրա: Նրա մահից հետո իր ստեղծագործությունների ուսումնասիրությունը կազմել է դասական երաժիշտների ուսուցման ծրագրի անբաժան մասը:
 
[[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ը, ով Մոցարտից փոքր էր 15 տարով, կրել է նրա արվեստի ուժգին ազդեցությունը: Մոցարտի հետ նա ծանոթացել էր դեռահաս տարիքում<ref>{{Cite book|url=https://archive.org/details/lifeofmozart03jahn|title=Life of Mozart|last=Jahn|first=Otto|last2=Townsend|first2=Pauline D.|last3=Grove|first3=George|date=1882-01-01|publisher=London, Novello, Ewer & Co.}}</ref>: Համարվում է, որ նա կատարել է Մոցարտի օպերան [[Բոնն]]ում` պալատական նվագախմբում և 1787 թվականին մեկնել Վիեննա` հուսալով ուսանել կոմպոզիտորի մոտ<ref>{{harvnb|Raptus}}</ref>: Բեթհովենի որոշ ստեղծագործություններ Մոցարտի համապատասխան ստեղծագործությունների մոդելներն ունեն. Բեթհովենը գրել է կադենցաներ Մոցարտի D մինոր K. 466 դաշնամուրային կոնցերտի նմանությամբ:
 
Կոմպոզիտորներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Մոցարտին` գրելով բազմաթիվ վարիացիաներ նրա թեմաներով: Բեթհովենը գրել է 4 այդպիսի շարք (Op.66, WoO 28, WoO 40, WoO 46): Հայտնի են [[Միխայիլ Գլինկա]]յի վարիացիաները Մոցարտի «[[Կախարդական սրինգ]]» օպերայի մոտիվներով (1822), [[Ֆրեդերիկ Շոպեն]]ի վարիացիաները «[[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]]» օպերայի ոտիվներով, [[Մաքս Ռեգեր]]ի վարիացիաները Մոցարտի ֆուգաների մոտիվներով (1914), որ հիմնված էր K. 331 դաշնամուրային սոնատի վրա<ref>{{harvnb|March|Greenfield|Layton|2005}}</ref>:
 
[[Պյոտր Չայկովսկի]]ն գրել է No. 4 նվագախմբի սյուիտը (G)` այն Մոցարտի հիշատակին անվանելով «Մոցարտինա» (1887):
 
=== Կյոխելի մատենացանկ ===
Մոցարտի ստեղծագործությունների նույնականացման համար կիրառվում է Կյոխելի մատենացանկը: Դա յուրօրինակ մատենացանկ է, որում Մոցարտի ստեղծագործությունները դասավորված են ժամանակագրական սկզբունքով: Ստեղծագործություններին հղում է կատարվում "K." կամ "KV" համառոտագրությոններով և հերթական թվերով: Մատենացանկն առաջին անգամ հրատարակվել է 1862 թվականին ավստրիացի երաժշտագետ [[Լյուդվիգ ֆոն Կյոխել]]ի կողմից: Այն բազմիցս նորացվել է, քանի որ գիտական ուսումնասիրությունների արդյունքում ճշտվել են ստեղծագործությունների տարեթվերը:
 
== Ստեղծագործությունների ցանկ ==
Տող 318 ⟶ 330՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|3}}
 
== Գրականություն ==
* {{Cite book
| publisher=University of California Press
| isbn = 0-520-22898-7
| last = Cairns
| first = David
| authorlink = David Cairns (writer)
| title = Mozart and His Operas
| location = Berkeley, California
| year = 2006
| url =
| oclc = 62290645
}}
* {{Cite book
| publisher=Cambridge University Press
| isbn = 0-521-85659-0
| editor1-last = Eisen
| editor1-first = Cliff
| editor1-link = Cliff Eisen
| editor2-last = Keefe
| editor2-first = Simon P
| title = The Cambridge Mozart Encyclopedia
| location = Cambridge
| year = 2006
| url =
| oclc = 60245611
}}
* {{Cite book
| publisher=Harcourt Brace
| isbn = 978-0-15-601171-6
| last = Gutman
| first = Robert
| title = Mozart: A Cultural Biography
| location = London
| year = 2000
| url =
| oclc = 45485135
}}
* {{Cite book
| publisher=Cosimo Classics
| last1 = Holmes
| first1 = Edward
| authorlink = Edward Holmes (musicologist)
| title = The Life of Mozart
| location = New York
| year = 2005
| url =
| oclc = 62790104
| isbn = 1-59605-147-7
}}
* {{cite book |last=Kallen |first=Stuart A. |title=Great Composers |location=San Diego |publisher=Lucent |year=2000 |isbn=978-1-56-006669-9 }}
* {{Cite book
| publisher=Dover Publications
| last1 = Mozart
| first1 = Wolfgang
| editor-last = Mersmann
| editor-first = Hans
| title = Letters of Wolfgang Amadeus Mozart
| location = New York
| year = 1972
| url =
| oclc = 753483
| isbn = 0-486-22859-2
}}
* {{cite web
| title = New Mozart Pieces Unveiled (Video)
| work=The Huffington Post
| accessdate =29 September 2010
| date = 8 February 2009
| url = http://www.huffingtonpost.com/2009/08/02/new-mozart-pieces-unveile_n_249532.html
}}
* {{Cite book
| publisher=W. W. Norton & Company
| isbn = 0-393-31395-6
| last = Till
| first = Nicholas
| title = Mozart and the Enlightenment: Truth, Virtue and Beauty in Mozart's Operas
| location = New York City
| year = 1995
| url =
| oclc = 469628809
}}
 
== Արտաքին հղումներ ==