«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
=== Վաղ տարիներ (1869-1881) ===
 
Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է [[1869]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին (նոր օրացույցով՝ [[հոկտեմբերի 8|հոկտեմբերի 8-ին]]) [[Փոքր Ասիա]]յի [[Քյոթահիա]] քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ.Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը<ref>Կոմիտաս Վարդապետ. «Կենսագրական գրառումներ»</ref>։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր [[Նախիջևան]]ի [[Գողթն]] գավառի [[Ցղնա (գյուղ)|Ցղնա]] գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն [[թուրքերեն]]։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր<ref name="ReferenceA">Կոմիտաս Վարդապետ. «Ինքնակենսագրություն»</ref>։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
 
[[1875]] թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց [[1880]] թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ<ref name="Soulahian Kuyumjian 2001">Soulahian Kuyumjian, Rita (2001). Archeology of Madness: Komitas, Portrait of an Armenian Icon. Princeton, New Jersey (Սուլահյան Կույումջյան Ռիտա. «Խելագարության հնաբանություն. Կոմիտասի՝ հայ սրբի դիմանկարը»)</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոմիտաս» էջից