«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
1968 թվականին Մերգելյանը կրկին հրաժարվեց պրոֆեսորի հաստիքից և զբաղվեց միայն գիտական գործունեությամբ։ Մերգելյանը հաճախ էր մեկնում արտասահմանյան գործուղումների։ 1970 թվականին նա որպես հրավիրված զեկուցող ելույթ ունեցավ Նիցայի Մաթեմատիկոսների միջազգային կոնֆերանսում։
 
24 տարեկանում նա դարձավ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (այժմ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա), որն, իր հերթին տարիքային առումով բացարձակ ռեկորդ էր ԽՍՀՄ գիտնականների շրջանում։ Նա նախկին Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի սիմվոլ էր։ Մերգելյան բազմաթիվ հանրահայտ ընկերներ ուներ ԽՍՀՄ-ում և արտասահմանում, որոնց թվում և Ինդիրա Գանդին 1950-ականներից։ 1978 թվականին Մոսկվա պաշտոնական այցից հետո Գանդին այցելեց նաև Երևան, ուղղակի որպես Մերգելյանի հյուր։
1971-1974 թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-1979 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-1982 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-1986 թթ.ՙ [[Վանաձորի պետական համալսարան|Կիրովականի մանկավարժական ինստիտուտի]] ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը [[Հայաստան]]ում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ [[Հայաստան]]ը դարձավ այդ ուղղությամբ [[ԽՍՀՄ]] հիմնական կենտրոններից մեկը։