«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
Իր մեջ ամփոփելով հռոմեական և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, [[սիմետրիկ]] նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Չնայած տարածաշրջանային առանձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։
 
Այդ ժամանակընթացքում բավականին շատ [[ամրոց]]ներ կառուցվեցին, բայց [[եկեղեցի]]ները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող։գործող<ref name=BF>Bannister Fletcher, ''A History of Architecture on the Comparative Method’’.</ref>: Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայնլայն տարածում էր գտել։ Այս երևույթն ահագին տարածված էր [[Անգլիա]]յում և [[Պորտուգալիա]]յում։
 
Կենդանի մնացած ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում՝ Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի գյուղերում և հյուսիսային մասում։ Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան։ Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում։
193 311

edits