«Ռադեցկու մարշ (Յոհան Շտրաուս)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
==Ստեղծման պատմություն==
[[Պատկեր:Radetzky-von-radetz.jpg|thumb|mini|250px150px|ձախից|[[Յոզեֆ Ռադեցկի]]ն:]]
«Ռադեցկու մարշը» գրվել է, որպեսզի ավստրիացի զինվորները նրա հնչյունների ներքո ողջունեին ֆելդմարշալ [[Յոզեֆ Ռադեցկի|Յոզեֆ Ռադեցկուն]], ով փառքով վերադառնում էր Իտալիայում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո: Մարշն առաջին անգամ հնչել է 1848 թվականի օգոստոսի 31-ին՝ Իտալիայից վերադարձած և [[Վիեննա]]յի փողոցներում քայլող զինվորների առջև: Ավելի ուշ այն դարձավ Ռադեցկու հուսարական գնդի շքերթային քայլերգը:
19-րդ դարի կեսերին ոմն ավստրիացի՝ Շրամ ազգանունով, դարձավ [[Մեծ Բրիտանիա]]յի թագավորական դրագունական գվարդիայի նվագախմբի ղեկավարը: Նրա կարծիքով այս ստեղծագործության ռիթմն ու հնչողությունը ասես ստեղծված լինեին հենց անգլիական հեծելազորային գնդի համար, և որոշեց «Ռադեցկու մարշը» դարձնել վերջինիս շքերթային քայլերգը: Այս մարշն առավել կապվեց անգլիական հեծելազորային գնդին 1896 թվականին, երբ Ավստրիայի կայսր [[Ֆրանց Յոզեֆ I]]-ը թույլատերց վերջինիս դրոշի վրա պատկերել ավստրիական զինանշանը՝ երկգլխանի արծիվ: Դրանից ի վեր «Ռադեցկու մարշը» մինչև օրս գնդի արագ քայլերգն է:
1994

edits