«Բուք (հեռուստասերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48.
}}
'''Բուք''' ({{lang-tr|Fırtına}}), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2006-2007 թվականներին թուրքական [[Kanal D]] հեռուստաընկերության եթերում: Գլխավոր դերերում հանդես են գալիս [[Մուրատ Յըլդըրըմ]]ը և [[Բուրչին Թերզիօղլու]]ն: Հեռուստասերիալի պրոդյուսերը Նեջաթի Աքփընարն է, իսկ ռեժիսորը՝ Մեթին Բալեքօղլուն: Նկարահանումները տեղի են ունեցել [[Տրապիզոն|Տրապիզո]] քաղաքում: Հեռուստասերիալը ցուցադրվել է նաև թուրքական [[Kanal 7]] հեռուստաընկերությամբ:
== Սցենար ==
Գյուղաբնակ երիտասարդ Ալին և համառ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ Զեյնեփը, չնայած իրենց սիրուն խանգարող մի շարք արգելքների, որոշում են միասին շարունակել կյանքը: Ալիի հայրը՝ Հասանը, ով հոգնել էր իր հարստությունից, քաղաքային էլիտայից, դեմ չէ երիտասարդների միավորմանը: Սակայն Զեյնեփի մայրը՝ Էմինեն չի ցանկանում երիտասարդ զույգին տեսնել միասին: Բացի այդ, կան էլի մարդիկ, ովքեր դեմ են այս միությանը:
 
Ալին և Զեյնեփը շատ են անհանգստանում, քանի որ շուտով տեղի է ունենալու իրենց հարսանիքը: Էմինեն չի ցանկանում, որ տեղի ունենա հարսանիքը, քանի որ կարծում է, որ Ալիի ընտանիքը չի համապատասխանում իրենց: Զեյնեփի եղբայրը՝ Դուրսունը նույնպես չի ցանկանում իր քրոջը կնության տալ Ալիին, այլ ցանկանում է նրան ամուսնացնել իր ընկերոջ՝ ոսկերիչ Ռամազանի հետ: Մյուս կողմից, Զեյնեփին օգնում են հայրը և կրտսեր եղբայրը՝ Զիյան: Սակայն, Ֆեվզիին այդքան էլ չի հետաքրքրում Զեյնեփի կյանքը, քանի որ ընկած է հարստության հետևից: Իսկ Հասանը շուտափույթ ցանկանում է մեկնել Բաթումի՝ սիրուհու Թամարայի մոտ: Գալիս է հարսանիքի օրը, սակայն չկան մատանիները: Հասանը, մոռանալով գրպանից հանել մատանիները, մեկնում է Բաթումի: Ալին ստիպված է ինչ որ բան ձեռնարկել:
[[Կատեգորիա:Թուրքական հեռուստասերիալներ]]