«Ակադեմիական տարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
== Ակադեմիական տարի ==
Ակադեմիական տարին դպրոցն ավարտելու ու բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ընդմիջման տարին է, որը նպատակաուղղված է բարձրագույն կրթության ստանալու վերաբերյալ տեսակետների ձևավորմանը: Այդ շրջանում անցկացվում են առաջադեմ ակադեմիական դասընթացներիդասընթացներ, արտադասարանային դասընթացներ, ինչպես նաև ոչ ակադեմիական դասընթացներ: Դրանցից են` մաթեմատիկայի նախաբուհական պարապմունքները, լեզվի ուսուցման դասընթացներ, մասնագիտությունների ուսումնասիրություններ, տարբեր երկրների արվեստի ուսումնասիրում և արվեստճանաչում, կամավորական աշխատանք, ճանապարհորդություն, պրակտիկաներ, սպորտ, մշակութային փոխանակումներ և այլ միջոցառումներ:
 
== Պատմություն ==
[[1967]] թվականին Project Trust-ը առաջին անգամ երեք կամավորների ուղարկեց Եթովպիա Մեծ Բրիտանիայից: [[1972]] թվականին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայում]] հիմնադրվել է «Gap Activity Projects», սակայն [[2008]] թվականին այն վերանվանվեց «Lattitude Global Volunteering»: [[1973]] թվականին Graham "Skroo" Turner-ը ստեղծեց Topdeck- ը, առաջին տուրիստական օպերատորներից մեկը: [[1978]] թվականին Ուելսի արքայազնը և գնդապետ Ջոն Բլաշֆորդը կազմակերպեցին այն, ինչ այժմ հայտնի է որպես Raleigh International, սկսելով Operation Drake-ը, Sir Francis Drake երթուղու շրջանակներում: Միացյալ Նահանգներում ակադեմիական տարվա ստեղծման գաղափարը խթանվեց Կոռնելիոս Հ. Բուլլի կողմից [[1980]] թվականին, որպեսզի ուսանողները ավելի շատ ժամանակ հատկացնեն իրենց հստակ որոշումների կայացմանը<ref>{{cite web|url=http://www.interimprograms.com|title=Center for Interim Programs|work=interimprograms.com|accessdate=20 March 2017}}</ref>: [[2016]] թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիան հայտարարեց ուսումնական տարվա իր ծրագրերի մասին<ref>{{cite web|url=http://www.chicagotribune.com/news/local/politics/ct-malia-obama-starts-harvard-met-0818-20170818-story.html|title=Malia Obama's gap year about to end as she goes to Harvard|accessdate=1 December 2017}}</ref>: