«Հռոմկլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: bg:Румкале
No edit summary
Տող 42.
 
[[1292]] թ-ի մայիսին [[Եգիպտոս]]ի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրում էին թշնամուն: Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն: Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը, այդ թվում` Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին: Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ: Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք [[Սիս|Սսում]]: [[16-րդ դար]]ից հետո` օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին: Հռոմկլան վերջնականապես ավերվեց [[1839]]-ին` Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից: Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները: Մինչև [[20-րդ դար]]ի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին ''Տեր Ներսես''):
 
== Գրականություն ==
* Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965:
* Կիլիկիա, ՍՊԲ, 1894:
* Կյուլեսերյան Բ., Ծովք: Ծովք-Տլուտք և Հռոմ-կլա, Վնն., 1904:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/387 Հայկական Համառոտ Հանրագիտարան]
 
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի ամրոցներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հռոմկլա» էջից