«Միհրան Թումաճան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
==Գործունեությունը ԱՄՆ-ում==
[[1923]] թվականին Կոմիտասի հինգ սաները ցրվեցին տարբեր երկրներ, և նրանցից յուրաքանչյուրն ընթացավ իր ընտրած ուղիով: Միհրան Թումաճանը մեկնեց [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]] և այնտեղ բնակություն հաստատելով՝ ամերիկահայ գաղութում մեծ գործունեություն ծավալեց. այստեղ նա հիմնեց «Հայ երգ» խմբերգային ընկերությունը, կատարելով Կոմիտասի և իր դասընկեր [[Բարսեղ Կանաչյան]]ի խմբերգերը։ Իսկ խմբավարական աշխատանքին զուգընթաց զբաղվեց նաև [[Արևմտյան Հայաստան]]ի տարբեր գավառներից հրաշքով փրկված ու Ամերիկա ապաստանած հայերից ժողովրդական երաժշտության նմուշներ հավաքելով ու ձայնագրելով (նոտագրելով): Այստեղ կատարած շուրջ քառասուն տարվա համբերատար ու ջանադիր աշխատանքի շնորհիվ Թումաճանը կազմեց «Հայրենի երգ ու բան» ժողովածուն: Թումաճանն իրեն բախտավոր է համարում, որ Բոստոնում հանդիպել է երաժշտասեր մի երիտասարդի, և պարզվել է, որ նա ու իր ընտանիքի անդամները բավական մեծ թվով Չմշկածագի ու ազգային երգեր գիտեն: Այդ ընտանիքից գրի առած երգերը ևս նա ընդգրկել է իր ժողովածուի մեջ` ափսոսալով, որ նման բարեբախտություն ավելի հաճախ չի ունեցել:
Բաղիկյան և Ջելալյան ազգանուններով այդ մեծ ընտանիքը՝ տարբեր սերնդի ու հասակի անդամներով, [[1915]] թվականից առաջ ու հետո գաղթել էր Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում Թումաճանն անկարող եղավ իր արժեքավոր հավաքածուն հրատարակչության պատրաստել: Թումաճանը մի տեղ նշել է{{փաստ}}, որ իր աշխատությունը կատարվել է աննպաստ պայմաններում, քանզի գոյություն չունեին անհրաժեշտ տվյալներ և ժողովրդական կանոնավոր կյանք:
 
==Հայրենադարձությունը==