«Հովհաննես Դամասկոսցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:IoannJohn DamaskinDamascus ikona(arabic icon).jpggif|thumb|Հովհաննես Դամասկոսցու սրբապատկերը, 14-րդ դար]]
'''Հովհաննես Դամասկոսցի''' ({{lang-ar|يوحنا الدمشقي}} Յուհաննա ադ-Դամաշկի, {{lang-el|Ἰωάννης ὁ Δαμασκηνός}}; {{lang-la|Iohannes Damascenus}} , մոտ [[675]], Դամասկոս -[[750]]), բյուզանդական աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ, հունալեզու հայրաբանության համակարգող և եզրափակող, պատկերապաշտական ուղղության հոգևոր առաջնորդ: Ապրել և ստեղծագործել է Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս՝ խալիֆայության տարածքում: Եղել է Դամասկոսի խալիֆի պալատական գիտնականը (սկզբնաղբյուրները պահպանել են նրա արաբական անունը կամ մականունը՝ Մանսուր), այնուհետև դարձել է վանական և մինչև իր կյանքի վերջն ապրել Երուսաղեմի մոտ գտնվող Սուրբ Սաբայի մենաստանում: Հովհաննես Դամասկոսցու աստվածաբան-իմաստասիրական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել [[Արիստոտել]]ի, նորպլատոնականների, մասնավորապես [[Դավիթ Անհաղթ]]ի փիլիսոփայական-տրամաբանական ուսմունքները և Արևելյան եկեղեցու հայրերի կրոնաիմաստասիրական վարդապետությունները: Իր ստեղծագործություններում կարողացել է զուգակցել անտիկ և քրիստոնեական մտածելակերպի բնորոշ գծերը: Դրա արտահայտությունն է նրա հանրագիտարանային աշխատությունը՝ «Գիտելիքի աղբյուրը»: Թեև իմաստասիրության էության, սահմանումների հարցում հետևել է Դավիթ Անհաղթին, սակայն, ի տարբերություն վերջինիս, իմաստասիրությունը ծառայեցրել է կրոնական սկզբունքների հիմնավորմանը, այսինքն՝ հիմք դրել մտածողության սխոլաստիկական մեթոդին: [[Պատկերամարտություն|Պատկերամարտության]] դեմ մղված պայքարում մշակել է նյութի աստվածաբանությունը և պաշտամունքի իմաստասիրությունը: Հովհաննես Դամասկոսցու «Դիալեկտիկա» («Տրամաբանություն») աշխատությունը թարգմանվել և օգտագործվել է որպես տրամաբանության ձեռնարկ նաև միջնադարյան Հայաստանում: X դ. [[Բագարատ Մամիկոնյան]]ը կատարել է դրա համառոտ թարգմանությունը, իսկ XIII դ. [[Սիմեոն Պղնձավանեցի]]ն թարգմանել է ամբողջ աշխատությունը վրացերենից:
 
== Աղբյուր ==
[http://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/345 Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները]
 
 
[[Կատեգորիա:Բյուզանդական աստվածաբաններ]]
 
 
[[ar:يوحنا الدمشقي]]