«Փյունիկյան արմավենի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}})
[[Պատկեր:Starr 070124-3839 Phoenix roebelenii.jpg|մինի|Փրիրենի,Փյունիկյան արմավենի]]
[[Պատկեր:Induplicacy.jpg|մինի|Փրիրենի,Փյունիկյան արմավենու տերևները]]
'''Փրիրենի,Փյունիկյան արմավենի''' ([[Լատիներեն|լատ․]]՝ Phoenix), արմավենիների ընտանիքի երկտուն ծառանման բույս։ Բունը ծածկված է թափված տերևների մահացած տերևակոթունների պատյաններով, գագաթը՝ փետրաձև տերևների խիտ սաղարթով։ [[Ծաղիկ]]ները միասեռ են, եռանդամ՝ հավաքված հուրանաձև ծաղկաբույլերում։ [[Պտուղ]]ը պինդ սերմով [[Հատապտուղներ|հատապտուղ]] է․ որոշ տեսակներինն օգտագործվում է սննդում։ Հայտնի է Փյունիկյան արմավենու 15 տեսակ՝ տարածված Ասիայի և Աֆրիկայի արևադարձային շրջաններում։ Բուն փյունիկյան արմավենի (Ph․ dactylifera) Հյուսիսային Աֆրիկայից մինչև Ինդոս գետը տարածված չոր մերձարևադարձային շրջանների հնագույն մշակովի բույս է, որի մշակությունը Եգիպտոսում և Միջագետքում հայտնի է մ․ թ․ ա․ 7–րդ [[հազարամյակ]]ից։ Վայրի վիճակում չի հանդիպում։ Բունն ուղիղ է՝ 15–20 մ բարձրությամբ և 80 uմ տրամագծով։ [[Տերև]]ների երկարությունը 4–6 մ է։ Պտուղները (խուրմա) երկարավուն են կամ օվալաձև՝ մինչև 7,5 սմ երկարությամբ։ Սննդի մեջ օգտագործվում են թեթևակի ապխտած կամ չորացրած վիճակում։ Կալորիականությամբ գերազանցում են մյուս պտուղներին։ Ապրում է մինչև 100 տարի, պտղաբերում՝ 5–6-րդ տարում։ Մեկ ծառը տալիս է 30–120 կգ բերք։ Հայտնի է ավելի քան 5000 սորտ։ [[ԽՍՀՄ]]–ում մշակվում էր [[Թուրքմենիա]]յում։ Փյունիկյան արմավենու բազմաթիվ տեսակներ օգտագործվում են որպես [[Դեկորատիվ բույսեր|դեկորատիվ]] և ջերմոցային բույսեր։
 
{{ՀՍՀ}}
Անանուն մասնակից