«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Լևոն Հովհաննեսի Հախվերդյան''' (ծնվել է [[1924]] [[դեկտեմբերի 26]], [[Ղարաքիլիսա]] (այժմ‘ Վանաձոր) - 2003թ. [[փետրվարի 6]]<ref>http://www.sci.am/members.php?mid=145&langid=2</ref>), գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս: Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1987): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): Ավարտել է ԵԹԻ (1949): 1955-59-ին՝ «Խորհրդային արվեստ» ամսագրի պատ. քարտուղար, 1956-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-ից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-ից՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1980-ից դասավանդում է: Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Ե., 1966, Թումանյան, Ե., 1969'', նաև անգլ., ֆրանս., գերմ., ''Մտորումներ, Ե., 1984, Զրույցներ լեզվի մասին, Ե., 1993, Թումանյանը և իր ժամանակը, Ե., 1995''), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-55, Ե., 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., 1959, Հայ թատրոնի պատմություն. 1901_1920 թվականներ, Ե., 1980, Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Ե., 1989''), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը: Թարգմանել է Ն.Կունի, Ա.Չեխովի, Ս.Ցվայգի, Յու.Յուզովսկու և այլոց երկերից: ՀՀ պետական (1983), Նալբանդյանի անվան (1988) մրցանակներ:
 
== Աղբյուր ==
[http://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/9 Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները]
 
== Ծանոթագրություններ ==
<references/>
 
 
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]] [[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ]] [[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
16 788

edits