«ՆԱՏՕ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
==== Միջուկային ռազմավարություն ====
Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա ատոմային ռմբահարությունից հետո միջուկային զենքն անմիջապես չի դառնում օպերացիոն կիրառման առարկա։ Վերջինիս կիրառման դոկտրինի սահմանումն ու կիրառելի դարձնելու վեկտորների մասին հարցերը լուծվում են 1954 թվականին՝ Եվրոպայում առաջին միջուկային զենքերի կիրառմամբ։ Մինչ այդ, ամերիկացիները կարող էին միջուկային զենքի կիրառման վտանգի սպառնալիք ստեղծել, որն էլ արվում է Բեռլինի շրջափակման ընթացքում՝ 1948-49 թվականներին․ Ռազմավարական օդուժի հրամանատարության Բ29 ռազմավարական ռմբակոծիչներ են ուղարկվում Անգլիա՝ որպես քաղաքական ժեստ, քանի որ դրանք լիցքավորված չէին ատոմային ռումբերով։ Ամբողջական ատոմային ռումբեր են պահվում սկսված 1954 թվականից, երբ բրիտանացիներն ամերիկացիներից ձեռք են բերում այդ ռումբերի կիրառման կենտրոնացված պարտավորվածություն։<br>
Իրենց կողմից բրիտանացիները 1950-ական թվականներին զարգացնում են սեփական միջուկային զենքի կարողությունները։ ԱՄՆ նախագահ Քենեդին եվրոպական երկրների կողմից անկախ միջուկային զենքերի զարգացմանը թշնամաբար է վերաբերում։ Ամերիկյան ճնշման ներքո բրիտանացիները 1962 թվականի դեկտեմբերին կայացած Նասոյի գագաթաժողովի ընթացքում համաձայնում են այսուհետ դիմել ԱՄՆ-ին՝ ռազմավարական զենքերի ձեռբերմանձեռքբերման նպատակով, եւ իրենց ողջ միջուկային զենքի կարողությունը տրամադրել ՆԱՏՕ-յին, սակայն իրենք անկախ են մնում վերջինիս կիրառման մասին վերջնական որոշում կայացնելիս։ Այդ ժամանակահատվածից սկսած Մեծ Բրիտանիան երկիմաստ քաղաքականություն է վարում իր միջուկային զենքերի հնարավոր թիրախների ընտրության անկախության վերաբերյալ՝ համարելով, որ որոշման երկրորդ կենտրոնը կատարելագործում է արեւմտյան երկրների կանխարգելումը՝ եզակիորեն կոմպլեքսավորելով խորհրդային ռազմագետների խնդիրը՝ Ֆրանսիայի կողմից տարվող անկախության նույն տրամաբանության հիմքի վրա, որին առաջադրում են դառնալ Նասոյի համաձայնագրի անդամ, սակայն Գոլը 1963 թվականի հունվարին մերժում է այն։ ԱՄՆ նախագահ Քենեդին, այնուհետեւ Ջոնսոնը հանդիպում են գերմանացիների ճնշմանը՝ ՆԱՏՕ-յի այլ անդամ-երկրների միջուկային զենքերին հասանելիության առումով՝ միջուկային ամպհեվանիին վերաբերող որոշումներին ավելի լավ ասոցացվելու համար։ Ամերիկացիներն իրենց հերթին բազմակողմ միջուկային ուժի նախագիծ են իրագործում ՆԱՏՕ-յի շրջանակներում, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 1960 թվականի վերջին՝ ՀԱԽ-ի մի ժողովի ընթացքում, սակայն, որոշակի յուրահատկություններով պայմանավորված, այն կոնսենսուսի չի հանգեցնում։ Զուգահեռաբար, ՄԱԿ-ի շրջանակներում Խորհրդային միության հետ տեղի են ունենում շարունակական բանակցություններ միջուկային զենքի տարածման վերահսկողության հարցերի վերաբերյալ, ովքեր ամեն գնով դեմ են գնում Գերմանիայի կողմից միջուկային զենքին հասանելիությանը։ Բազմակողմ միջուկային ուժի ստեղծման թեման վերջնականապես փակվում է 1965 թվականին, որը նպաստում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասին բանակցությունների մեկնարկին։ Չնայած այն հանգամանքին, որ դեռ տարիներ շարունակ ԱՄՆ-ն ռազմավարական ճնշող գերակայություն ուներ Խորհրդային միության նկատմամբ վերջինիս կողմից 1957 թվականի հոկտեմբերի 1-ին Սպուտնիկ-1 տիեզերանավի բացթողումը դեպի տիեզերք Ռ-7 Սեմյորկա հրթիռի օգնությամբ, որն իր հերթին կիրառելի էր որպես միջմայրցամաքային միջուկային հրթիռ, խորհրդանշում է մի դարաշրջանի ավարտ, որի ընթացքում եվրոպացիներն իրենց զգում էին ամերիկյան դոկտրինի հովանու ներքո՝ ընդդեմ զանգվածային միջուկային բռնությունների։ Որպես հովանու հավաստիք էին ամերիկացիների զինվորների առկայությունը եվրոպական մայրցամաքում, որոնք խորհրդային հնարավոր հարձակման դեմ պաշտպանիչ դեր էին ստանձնել։<br>
1960-ական թվականներին քննարկում է գնում ամերիկյան միջուկային ամպհովանիի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից զանգվածային բռնությունների դեմ ռազմավարության վերանայման վերաբերյալ՝ ի շահ Մքնամարայի կողմից ՆԱՏՕ-յին առաջարկած պայմանագրային ուժերի ամրապնդման լավ ընտրված պատասխանի վրա, հատկապես ՀԱԽ-ի՝ 1962 թվականի մայիսի 5-ին Աթենքում գումարած ժողովի ընթացքում։ ՆԱՏՕ-յի Եվրոպայի անդամ-երկրները վերապահումներ են ունենում մի քանի պատճառներով․ իրենց պայմանագրային ուժերի ամրապնդումը Խորհրդային միությանը կերեւար արեւմտյան երկրների նվազ վճռականությունը միջուկային զենք կիրառելու վերաբերյալ։<br> Պարտականությունների բաժանման առաջարկը հանգեցնում է նրան, որ ամերիկացիները ձեռք են բերում վերահսկողություն միջուկային ողջ զինանոցի նկատմամբ՝ եվրոպացիներին վերապահելով երկրորդային դեր եւ վերջիններիս պահանջելով պաշտպանության ֆինանսավորման ջանքեր, որը հարաբերականորեն անիրատեսական էր։ Ֆրանսիայի կողմից ՆԱՏՕ-յի միացյալ ռազմական կազմակերպության ստորաբաժանումից դուրս գալուց եւ պայմանագրային ուժերի մակարդակի մասին համաձայնագրի ձեռբբերումից հետո կոնսենսուսով 1967 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ն ընդունում է ռազմավարական նոր հայեցակարգ՝ ներառելով ճկուն պատասխանի կամ արձագանքման դոկտրինը։<br>
ՆԱՏՕ-յի կազմակերպման հարմարեցումն անհրաժեշտ է դառնում Ֆրանսիայի կողմից կառույցի ռազմական միացյալ ստորաբաժանումից դուրս գալուց հետո։ Միջուկային պլանների խումբը (ՄՊԽ) ստեղծվում է 1966 թվականի դեկտեմբերին՝ ՆԱՏՕ-յի կազմում եւ առանց Ֆրանսիայի միջուկային դոկտրինի վերաբերյալ խորհրդատվությունների ընթացակարգի համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՆԱՏՕ» էջից