«Վրաստանի օկուպացված տարածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Վրաստանի Հանրապետության +Վրաստանի)
Տող 5.
[[Ռուս-վրացական պատերազմ|2008 թվականի ռուս-վրացական պատերազմի]] ընթացքում ռուսական բանակն օկուպացնում է [[Աբխազիա]]ն և [[Հարավային Օսիա]]ն, ինչպես նաև հրետակոծությունների ենթարկում մայրաքաղաք [[Թբիլիսի]]ն։ Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ գրավված տարածքներում տեղադրվում են ռուսական ռազմակայաններ։ Այնուհետև այս տարածքներում ստեղծվում են անկախ պետական կազմավորումներ և [[Ռուսաստան]]ը դառնում է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Դրանից հետո սկսվել է երկու ինքնահռչակ երկրների իշխանական մարմինների ձևավորման գործընթացը։ Այդ գործընթացի ավարտից հետո երկու երկրների և Ռուսաստանի միջև կնքվում են ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր։ Արդյունքում՝ ռուսական զորքերը հաստատվում են վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանագծերին։
 
Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք միջազգային հանրության գերակշիռ մասի կողմից ճանաչված են, որպես Վրաստանի անբաժանելի մաս, նախքան օկուպացումը կազմել են [[Վրաստանի Հանրապետություն|Վրաստանի ՀանրապետությանՎրաստան]]ի տարածքի 20 %-ը։ 2008 թվականին ընդունվել է «Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենք», որը քրեականացնում է մուտքը Աբխազիա և Հարավային Օսիա։ Վրացական օրենքը արգելում է նաև տնտեսական կամ ֆինանսական գործունեություն ծավալել գրավյալ տարածքներում։ Վրաստանը և միջազգային հանրությունը ([[Չեխիա]]ն, [[Լատվիա]]ն, [[Լիտվա]]ն, [[ԱՄՆ|ԱՄՆ-ն]], [[Ճապոնիա]]ն, [[Եվրոպական Միություն]]ը, [[ՆԱՏՕ|ՆԱՏՕ-ն]], [[Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն|ԵԱՀԿ-ն]], [[Եվրախորհուրդ]]ը և այլն) Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում է, որպես զինագրավված տարածքներ՝ միևնույն ժամանակ դատապարտելով Ռուսաստանի զավթողական գործունեությունը։
 
== Պատմություն ==