«Դեղաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
ISBN 0931292174</ref>։
=== Հայաստան===
Դեղագործության զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է 1922-ին թվականին, Գ. Մեդնիկյանի նախաձեռնությամբ, [[ԵՊՀ բժշկական ֆակուլտետ]]տում դեղաբանության ամբիոնի կազմակերպմամբ։ 1965-ին թվականին ամբիոնին կից բացվել է սիրտանոթային համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիա։ 1968-ին թվականին համանուն լաբորատորիա է ստեղծվել Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում։ Դեղաբանության զարգացմանը նպաստել է նաև 1963-ին թվականին Ս. Դովլաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված փորձարարական, թերապիայի և օրգանական սինթեզի լաբորատորիան։
 
Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները [[ստամոքսաղիքային համակարգ]]ի շարժողական ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս Միրզոյան)։ ԽՍՀՄ [[հայրենական պատերազմ]]ի և հետպատերազմյան տարիներին, մի շարք դեղանյութերի փոխարինողների ստացման անհրաժեշտությունից ելնելով, դեղաբանության ամբիոնը [[ՀՀ Բուսաբանության ինստիտուտ]]ի հետ համատեղ ուսումնասիրել է հանրապետության բուսական, պաշարները և հայտնաբերել ավելի քան 65 [[ալկալոիդ]]ակիր բույսեր։ Փորձարարական, հետազոտություններով բացահայտվել են բուսական ծագման [[հակաբիոտիկներ]], շնչառության և արյան շրջանառության խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող դեղանյութեր։ ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնը ԵՊՀ-ի և Կենսաքիմիայի ինստիտուտի հետ մշակել է նյութի կառուցվածքի կապը նրա դեղաբանական, ազդեցության հետ։ Հետազոտվել են ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների վրա [[գանգլերոն]]ի և [[քվատերոն]]ի ազդեցության առանձնահատկությունները։ Կարևոր են նաև հակախոցային նոր դեղանյութերի որոնման և դրանցից առավել ակտիվ պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները։ Աշխատանքներ են կատարվել ուղեղային արյան շրջանառության վրա [[գամմաամինակարագաթթու|գամմաամինակարագաթթվի]] (ԳԱԿԹ) ներգործության մեխանիզմների ուսումնասիրման վերաբերյալ (Վ. Հակոբյան)։