«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
 
[[Պատկեր:Emma Goldman and Alexander Berkman.jpg|մինի|ձախից|Անարխիստներ Էմմա Գոլդմանն ու Ալեքսանդր Բերկմանը]]
Որպես արձագանք, ամբողջ ԱՄՆ֊ում, արհմիությունները նախաձեռնությանը աջակցելու համար պատրաստվեցին համընդհանուր գործադուլի։ Մայիսի 3֊ին Չիկագոյում, երբ  շտրեյկբրեխերները փորձում էին անցնել գործադուլավորների պատնեշը, տեղի ունեցավ բախում: Արդյունքում, ամբոխի ուղղությամբ ոստիկանության բացած կրակի հետևանքով երկու աշխատողներ զոհվեցին։ Հաջորդ օրը, մայիսի 4֊ին, անարխիստները հանրահավաք անցկացրեցին Չիկագոյի Հեյմարքեթ հրապարակում։ Հանրահավաքի ավարտին անհայտ անձինք ռումբ նետեցին, սպանելով մեկ ոստիկանի։ Ստեղծված խուճապի արդյունքում ոստիկանությունը անկանոն կրակ բացեց։ Ոստիկանության յոթ սպա և առնվազն չորս աշխատավորներ սպանվեցին։ Հանրահավաքի կազմակերպիչների հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող ութ անարխիստներ ձերբակալվեցին ոստիկանության սպայի սպանելու մեղադրանքով։ Նրանցից չորսը մահապատժի ենթարկվեցին 1887 թ․ նոյեմբերի 11-ին։ Մեկը ինքնասպանություն գործեց դրա նախորդ օրը։ Մնացածն  անազատության մեջ գտնվեցին մինչև 1893թ․, երբ  Իլինոյսի նահանգապետ Ջոն Պիտեր Ալտգելդը պաշտոնապես հայտարարեց, որ ութ դատապարտյալներն էլ անմեղ են և դարձել են ոստիկանության սադրանքի զոհ։ Այդ իրադարձությունները ստացան Հեյմարքեթի բախում անվանումը։ 1890֊ին, ութժամյա աշխատանքային օրվա համար, երկրորդ փորձն արվեց՝ այս անգամ միջազգային մակարդակի։ Միջոցառումը նաև այլ` երկրորդական նպատակ էր հետապնդում. հիշատակել Հեյմարքեթի բախման արդյունքում զոհված աշխատավորներին։ Չնայած ի սկզբանե դա մտածված էր որպես մեկանգամյա միջոցառում, հաջորթհաջորդ տարիներին Աշխատավորների Միջազգային Օրը մայիսի մեկին նշելը դարձավ ավանդույթ։
 
1907 թվականին Ամստերդամի անարխիստների միջազգային կոնգրեսը 14 տարբեր երկրերից հավաքեց պատվիրակների, որոնց շարքերում էին անարխիստական շարժման այնպիսի կարևոր մասնակիցներ, ինչպիսիք էին Էրիկո Մալատեստան, Պիեր Մոնատը, Լուիջի Ֆաբբրին, Բենոա Բրաուչուին, Էմմա Գոլդմանը, Ռուդոլֆ Ռոքերը և Քրիստիան Քորնելիսսենը: Կոնգրեսի ընթացքում քննարկվեցին տարբեր թեմաներ, մասնավորապես անարխիստական շարժման կազմակերպումը, հանրակրթության խնդիրները, համընդհանուր գործադուլը կամ հակամիլիտարիզմը: Առանցքային բանավեճը վերաբերում էր անարխիզմի և սինդիկալիզմի (արհմիութենականություն) կապին: Մալատեստան ու Մոնատը այս հարցի շուրջ տարակարծիք էին, քանի որ վերջինս սինդիկալիզմը համարում էր հեղափոխական և գտնում էր որ այն կստեղծի նպաստավոր պայմաններ սոցիալական հեղափոխության համար, մինչդեռ Մալատեստան կարծում էր, որ սինդիկալիզմը ինքնին բավարար չէ։ Նա գտնում էր, որ տրեդ֊յունիոնիստական շարժումը րեֆորմիստական է և երբեմն հետադիմական, օրինակ բերելով արհմիությունների բարձր որակավորում ունեցող ներկայացուցիչներին, որոնք երբեմն գործում էին ցածր որոկավորում ունեցող աշխատողների դեմ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից