«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն

* 70% բնական էկոհամակարգ
* 9 արգելոցներ, 20019 հեկտար տարածք
 
== Էկոհամակարգ ==
[[պատկեր:Triglav massif, Bulgaria.jpg|thumb|left|320px|Տրիգլավ լեռնաշղթա]]
[[պատկեր:Levski_peak.jpg|right|thumb|260px|Կենտրոնական Բալակն]]
 
Բազմադարյան անտառները [[հաճարենի|հաճարենու]], [[եղևին|եղևինի]], [[եղևնի|եղևնու]], [[բոխի|բոխու]] և [[Կաղնի ոսկեգույն|կաղնու]] զբաղեցնում են պարկի տարածքի մեծ մասը։ Բուլղարիայի ֆլորայի կեսը հայտնաբերվել է պարկում։ Այստեղ 10 տեսակ և 2 ենթատեսակ հանդիսանում են էնդեմիկ և չեն հանդիպում աշխարհի որևիցե այլ վայրում։ Պարկի ավելի քան 130 բույսեր և կենդանիներ ընդգրկված են Կարմիր գրքի մեջ։
 
Բուժող խոտաբույսերի 166 տեսակ է հայտնի, որոնցից 12 պաշտպանվում են օրենքով։ Եվս՝ մամուռի 229, սնկան 256, ջրիմուռների 208 տեսակներ կան։ Բալկանյան լեռնաշղթայի կենտրոնական մասը տուն է հանդիսանում Բուլղարիայի անողնաշարավոր կենդանիների 70%-ի համար և ողնաշարավորների 62%-ի համար։ Կա թռչունների 224 տեսակ, որը դարձնում է պարկը կարևոր միջազգային արգելոց թռչունների համար։
 
ԵՄ-ն կողմից ֆինանսավորվող ''CORINE BIOTOPS'' ծրագիրը առաջարկեց բնակության վայրերի դասակարգման մեթոդաբանություն, և Կենտրոնական Բալկանում ներկայացված են նախագծի 49 տեսակի բնակավայրեր: 24 տեսակ ընդգրկված են «Բնակության վայրում անհետացման եզրի առջև կանգնածների ցուցակում» և անհրաժեշտ են հատուկ քայլեր ձեռնարկել [[Վայրի ֆլորայի ու ֆաունայի և բնության բնակության վայրերի պահպանության Բեռնյան կոնվենցիա|Եվրոմիության բնակության միջավայրի կոնվենցիային]] համապատասխան պահպանելու համար։
 
 
== Ծանոթագրություններ ==
1580

edits