«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
 
''' «Կենտրոնական Բալկան» ազգային պարկ''' ({{lang-bg|Национален парк Централен Балкан}}), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից գտնվում է՝ 550 մ քաղաք Կառլովի մոտ մինչև 2376 մ ([[Բոտև]] լեռ, որը Բալկանների ամենաբրձր կետն է) միջակայքում։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ [[Լովեչի մարզ|Լովեչիի]], [[Գաբրովոյի մարզ|Գաբրովոյի]], [[Սոֆիայի մարզ|Սոֆիայի]], [[Պլովդիվի մարզ|Պլովդիվի ]] և [[Ստարա Զագորայի մարզ|Ստարա Զագորայի]]։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։
 
Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ [[Բնության պահպանության միջազգային միություն|IUCN]] նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի կողմից «[[Մարդ և կենսոլորտ]]» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են [[Կենսոլորտային տարածք|կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում]]։ Լիիրավ անդամ է [[PAN Parks հիմնադրամ|PAN Parks հիմնադրամի]]։
 
Պարկը գտնվում է Ռոդոպյան խառը անտառային գոտում։ Բազում հազվագյուտ հանդիպող բույսերի և կենդանիների տուն է հանդիսանում, ինչպես նաև ունի մեծ պատմական և մշակույթային նշանակություն գիտության համար։ Ֆլորան ներկայացնում է ծառերի և բույսերի 2340 տեսակ, և անտառները զբաղեցնում են տարածքի 56%-ը։ Կաթնասունների 59 տեսակ, թռչունների 224 տեսակ, սողունների 14 տեսակ, ամֆիբիների 8 տեսակ, ձկան 6 տեսակ և անողնաշարավորների 2387 տեսակ է հաշվում։
 
 
== Պատմություն ==
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Բուլղարիայի ազգային պարկեր]]