«Գևորգ Զ Նորնախիջևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
1879 թվականին ընդունվել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]։
 
[[Մակար Ա Թեղուտցի|Մակար Ա]] կաթողիկոսի տնօրինությամբ Գևորգ սարկավագը [[1889]] թվականին մեկնում է [[Գերմանիա]]։ 1889-1894 թվականներին ուսանում է [[Լայպցիգի համալսարան]]ի աստվածաբանության ֆակուլտետում և նույն քաղաքի կոնսերվատորիայում։
 
Վերադառնալով հայրենիք մեկ տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է [[Նոր Նախիջևան]]՝ ծավալելով այստեղ բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն։
 
1913 թվականին [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե]] կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում է [[աբեղա]] և նորից Նոր Նախիջևան ուղարկում՝ այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով։
 
1916 թվականին Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ։ Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ։
Տող 81.
Նա 1944 թվականին կարողանում է Մայր Աթոռի նախկին «[[Արարատ]]» ամսագրի փոխարեն հրատարակել «[[Էջմիածին]]ը»՝ որպես [[Մայր Աթոռ]]ի պաշտոնաթերթ։
 
Վեհափառի ջանքերով վերաբացվել է Մայր Աթոռի տպարանը, վերադարձվել գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, մասնավորապես՝ [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)|Ս. Հռիփսիմե]], [[Գեղարդի վանք|Ս. Գեղարդավանք]], [[Խոր Վիրապ]]ի վանքերը և այլն։ 1945 թվականի նոյեմբերի 1-ին վերաբացվել է հոգևոր ճեմարանը։
Մահացել է [[1954]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին։