«Օնորե Դոմիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Դոմիեն ծնվել է [[1808]] թվականին [[Մարսել]]ում ապակեգործի ընտանիքում։ Մանուկ հասակից հրապուրվում է նկարչությամբ, յուրացնում [[Վիմագրություն|վիմագրողի]] վարպետությունը։ Սկզբնական շրջանում վաստակում էր երաժշտական և գովազդային հրատարկություններիհրատարակությունների համար վիմագիր-պատկերազարդումներ կատարելով։ 1832 թվականին արքայի ծաղրանկարի համար («Գարգանտյունա», 1831) Դոմիեին կես տարով ձերբակալեցին։ 1848-1871 թվականներին ստեղծում է մոտ 400 վիմագրեր և նույնքան պատկերզարդումներ մատիտով։
 
1840-ական թվականներին մեծ ճանաչում ձեռք բերեց քաղաքական իրադարձությունների, [[Ֆրանսիա]]յի տվյալ ժամանակաշրջանի ականավոր անձանց հասարակական և անձնական կյանքը պատկերող ծաղրանկարներով։ [[Լուի Ֆիլիպ]]ի ժամանակաշրջանում սկսում է աշխատել [[Շարլ Ֆիլիպոն]]ի «Caricature» երգիծական ամսագրում։ Դոմիեի նկարը չոր է և կոշտ, սակայն նրա պատկերած ձևերը և գները լի են կյանքով, ապշեցուցիչ ճշմարտությամբ և դրա հետ մեկտեղ սուր ծաղրով։ Նկարչի ծաղրանկարները սկսեցին հայտնվել «Charivari» ամսագրում։ Դրանք հատվածներ էին «Ռոբեր Մարկերի արկածներ»-ից (Ֆիլիպոնի ստորագրությամբ)։