«Հիասքանչ կապուտակ Դանուբին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Ի սկզբանե վալսը գրվել էր Վիեննայի երգչախմբային ընկերության համար ({{lang-de|Wiener Männergesangverein}}): Երաժշտության բառերի հեղինակը երգչախմբային ընկերության բանաստեղծ Յոզեֆ Վայլն է (Joseph Weyl)<ref>Palmer, Alan (1997). Twilight of the Habsburgs: The Life and Times of Emperor Francis Joseph. New York: Atlantic Monthly Press. p. 180. ISBN 0-87113-665-1.</ref>: Վալսն առաջին անգամ ներկայացվել է 1867 թվականի փետրվարի 13-ին Դումբա պալատում և արժանացել է վիեննական հասարակության սառը ընդունելությանը<ref> "The Story Behind The Blue Danube". Retrieved 2015-09-29.</ref>: Համերգից հետո Շտրաուսն ասել է. «Գրողը տանի, վալսը ոչինչ, բայց [[կոդա]]ն ափսոս էր. ես ցանկանում էի, որ այն հաջողություն ունենա» («Den Walzer mag der Teufel holen, nur um die Coda tut’s mir leid — der hätt' ich einen Erfolg gewünscht»):
 
Երկրորդ անգամ Շտրաուսը վալսի նվագախմբի համար գործիքավորված տարբերակը ներկայացրել է նույն 1867 թվականին [[Փարիզ]]ի [[Համաշխարհային ցուցահանդես]]ում, և այդ ելույթը ահռելի հաջողություն է ունեցել: Վալսը հրատարկվելհրատարակվել է միլիոն տպաքանակով:
 
Վալսի դաշնամուրային մշակումը, որ կատարել է լեհ դաշնակահար Ադոլֆ Շուլց-Էվլերը, ճանաչում է ձեռք բերել որպես վիրտուոզ ստեղծագործություն և ձայնագրվել այնպիսի դաշնակահարների կողմից, ինչպիսիք են Իոսիֆ Լևինը, Էրլ Ուայլդը, Խորխե Բոլետը, Մարկ-Անդրե Ամլենը: