«Կարլ Շպիտելեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
1882 թվականին նա հրատարակեց ''Extramundana'' (բառացի թարգմանած նշանակում է հասարակից կամ սովորականից անդին) բանաստեղծությունների ժողովածուն։ Շպիտելերը 1885 թվականին վերջնականապես հրաժարվեց ուսուցչի պաշտոնից, եւ իրեն նվիրեց ժուռնալիստական կարիերային Բազելում։ Սրանից հետո իրար սկսեցին հաջորդել նրա բոլոր մնացյալ աշխատանքները։ 1891 թվականին հրատարակվեց ''Friedli, der Kalderi'' պատմվածքների ժողովածուն։ Որտեղ իր իսկ խոսքերով Շպիտելերը ներկայացրել է ռուսական իրականությունը։ «Գրական առակներ» ժողովածուն տպագրվեց 1892 թվականին իսկ «Բալադներ» ժողովածուն 1896 թվականին։ Նույն թվականին նաեւ լույս տեսավ «Լեյտենանտ Կոնրադ» արձակ ստեղծագործությունը, որը պատմում էր հեղինակաի սեփական կյանքի պատմույթունը։
 
1900 - 1905 թվականները գրեց իր «Օլիմպյան գարուն» էպիկական պոեմը, [[ալեքսանդրյան ոտանավոր]]ի տեսքով։ Այս պոեամը իր մեջ ներառելով ֆանտաստիկ, իրական, կրոնական եւ առասեպալական թեմաներ շարադրում է մարդու եւ տիեզերքի կապը ու մարդու վերաբերմունքը տիեզերքի հանդեպ։ 1906 թվականին նա հրատարակեց «Պատկեր» կենսագրական վիպակը, որտեղ նա քննարկում էր անգիտակցականի եւ ինքն իր հետ զրուցելու կարեւորությունը։ Մեկ այլ արձակ գործ հրատարկվեցհրատարակվեց 1907 թվականին «Երկու փոքրիկ միսոջինիսթները» վեռնագրով։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ նա դեմ էր բոլոր այն գերմանախոս շվեյցարացիներին որոնք օժանդակում էին [[Գերմանիա]]յին, այս առիթով նա գրեց «Շվեյցարիայի դիրքորոշումը» էսսեյը։ 1919 թվականին նա պարգեւատրեցին գրականության նոբելյան մրցանակով։ Շպիտելերը մահացավ 5 տարի անց 1924 թվականին։