«Հերման Հեսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 63.
Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը—Տոմաս Մանն, Յակոբ հայրը—Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմնականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման—Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում։<ref>Freedman(1978)</ref>
 
Հեսսեն տարված էր հոգեվերլուծությամբ, ինչը ևս մեծ ազդեցություն է թողել իր ստեղծագործությունների վրա։ Հավանաբար, ամենից վառ արտացոլվել է «ԴիմինայումԴեմիանում», որտեղ գլխավոր հերոս ՍինկլեռըԶինքլերը ինքնության փնտրտուքի ճանապարհին է։ Այս վեպից սկսած, հոգեբանական հանգույցները բացվում են գրողի հետագա ստեղծագործություններում։ Ինքնության փնտրտուքի արդյունքում Սիդհարթան գալիս է գետի մոտ, իսկ Հարրի Հալլերը՝ «Մոգական թատրոն»։
Հեսսեի արվեստում նկատվում է նաև անհատի հակադրություն, ինչպես օրինակ Գալերայի և ԱբրակսասիԱբրաքսասի կերպարներում, որոնք իրենց մեջ համատեղում են բարին ու չարը։ Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ են մարդ-հասարակություն բախումը. հերոսը կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ։ Հանդիպում ենք նաև այնպիսի հակադրությունների, ինչպիսին է արևելքն ու արևմուտքը, որի արդյունքը նույնպես հեղինակի կենսագրականի մեջ է՝ մեծանալով քրիստոնեական խորը համոզմունքներով ընտանիքի մեջ, որը իր մեջ ներառում է Հնդկական արվեստի մի մասը։
 
Հեսսեի ստեղծագործություններում հատկապես մեծ դեր է խաղում արվեստը։ «Տափաստանի գայլը» վեպի մեջ Հեսսեն խոսում է երաժշտության նվազման մասին, որը մարդկային բարբարոսության զոհն է դարձել։ Մոցարտին փոխարինելու է եկել սաքսաֆոնահար Պաբլոն, ով ուրախացնում է այն լսարանին, ովքեր ի վիճակի չեն գնահատել բարձր արվեստը։